Էդվարդ Անտինյան. Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները հարված են մեր անվտանգությանը
Այս օրերի սահմանային լարված իրավիճակի պարագայում, մարդիկ զարմացած հարց են տալիս, թե ո՞ւր է Սերժ Սարգսյանը, ու իրենք էլ տարբեր գուշակություններ անում: Ճիշտ է, նրանից առանձնապես սպասելիք չկա, բայց ամեն դեպքում։
Իրականում, պարզվում է, որ գործող նախագահը, տարածված լուրերի համաձայն, լուրջ գործի վրա է. նա իր թիմակիցների հետ թաքուն քննարկումներ էր անցկանցում ու հանձնարարականներ տալիս, որպեսզի այս լարված իրավիճակի առիթն օգտագործելով՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը նոր փաթեթավորմամբ ներկայացվի, քանի որ նախորդն իրեն ակնհայտորեն չէր արդարացնում:
Լավ բա՞րդ է հասկանալ, որ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնախմբին չի հաջողվելու՝ առաջնահերթ նպատակ հռչակելով դատական իշխանությունը գործադիրի կախվածությունից հանելը, դրա անվան տակ Սարգսյանի վերարտադրության համար տակից անհրաժեշտ կետերը սղղացնել–անցկացնելը: Մեզ ուզում են համոզել, որ ամեն ինչ արվում է մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատարանների ստեղծման և իշխանության ապակենտրոնացման համար։ Իսկ դա հուշում է, որ սահմանադրական փոփոխություններն արվում են ճիշտ հակառակ նպատակին հասնելու համար։ Իսկ մեզանում ո՞վ է ցանկանում ազատամիտ ու իր իրավունքների համար անհաշտ պայքարող քաղաքացու կերպար կերտելու համար սահմանադրություն փոխել. կոնֆորմիզմի ու կամակատարության կենդանի մարմանցում Գագիկ Հարությունյա՞նը: Նա, ով իր հարազատներին բարեհաջող տեղավորել է, իր իսկ բնորշմամբ, տարբեր տրամաչափի բորենիների պաշտոններում, ինքն էլ առոք-փառոք ու Սերժ Սարգսյանի բարեհաճությամբ կյա՞նքն է վայելում՝ սեփական ինքնասիրությունն էլ իր այդ ողորմելի վիճակին դատապարտելով:
Հասկանում եմ, որ Գագիկ Հարությունյանը կոշտ ու բազմակողմանի կապով կապված է Սերժ Սարգսյանի աթոռից, բայց գոնե ստվերային օգնություն ցուցաբերեր նրան, որպեսզի Սահմանադրական դատարանի ինստիտուտն այս աստիճանի չվարկաբեկվեր:
Պարո՛ն Հարությունյան, հավատացնում եմ. պաշոնի ու փողի կորուստն այնքան ցավալի չէ, որքան սեփական դեմքի կորուստը: Ախր ժամանակին, ասենք՝ մի 35 տարի առաջ, արժանապատիվ կեցվածքով, դիրք դնող դասախոս էիք, որի լեկցիաների ժամանակ ճանճն անգամ չէր տզզում, դրանից հետո տարբեր պաշտոններ զբաղեցնելով, բավական լուրջ կյանքի ճանապարհ եք անցել, որ պրոֆեսրանալ կարիերայի մայրամուտին այս աստիճան գլորվե՞ք:
Լավ, գործին տեղյակները հրաշալի գիտեն՝ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը, իսկ շարքային մահկանացուներն էլ ձեր այս աղիողորմ ու քրտնաջան դռնեդուռ ընկած քարոզից են հասկանում, որ այն, ինչ արվում է՝ ժողովրդի համար չի արվում, այլ քարոզիչների ու նրանց տիրոջ: Չեք հասկանո՞ւմ, որ անօգուտ ու անիմաստ գործով եք զբաղված:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարքագծին, ապա եթե սահմանադրական փոփոխությունները պարտադրվեն՝ այն ոչ պակաս դիվերսիոն բնույթ կկրի, որքան սահմանը խախտելու փորձ անող դիվերսանտների վարքագիծը։ Տարբերությունն այն է, որ ադրբեջանցի դիվերսանտին կարելի է շարքից հանել ու հարցը լուծել, բայց ախր մեր երկրի ներսում ցնցումներ ու արյունահոսություն չի կարելի թույլ տալ։ Հետևաբար, չի կարելի նաև քաղաքական ուժերի պետականամետ գիտակցությունը շահագործել ու կրակի հետ խաղալ։
Էդվարդ Անտինյան. Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները հարված են մեր անվտանգությանը
Այս օրերի սահմանային լարված իրավիճակի պարագայում, մարդիկ զարմացած հարց են տալիս, թե ո՞ւր է Սերժ Սարգսյանը, ու իրենք էլ տարբեր գուշակություններ անում: Ճիշտ է, նրանից առանձնապես սպասելիք չկա, բայց ամեն դեպքում։
Իրականում, պարզվում է, որ գործող նախագահը, տարածված լուրերի համաձայն, լուրջ գործի վրա է. նա իր թիմակիցների հետ թաքուն քննարկումներ էր անցկանցում ու հանձնարարականներ տալիս, որպեսզի այս լարված իրավիճակի առիթն օգտագործելով՝ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը նոր փաթեթավորմամբ ներկայացվի, քանի որ նախորդն իրեն ակնհայտորեն չէր արդարացնում:
Լավ բա՞րդ է հասկանալ, որ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնախմբին չի հաջողվելու՝ առաջնահերթ նպատակ հռչակելով դատական իշխանությունը գործադիրի կախվածությունից հանելը, դրա անվան տակ Սարգսյանի վերարտադրության համար տակից անհրաժեշտ կետերը սղղացնել–անցկացնելը:
Մեզ ուզում են համոզել, որ ամեն ինչ արվում է մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատարանների ստեղծման և իշխանության ապակենտրոնացման համար։ Իսկ դա հուշում է, որ սահմանադրական փոփոխություններն արվում են ճիշտ հակառակ նպատակին հասնելու համար։
Իսկ մեզանում ո՞վ է ցանկանում ազատամիտ ու իր իրավունքների համար անհաշտ պայքարող քաղաքացու կերպար կերտելու համար սահմանադրություն փոխել. կոնֆորմիզմի ու կամակատարության կենդանի մարմանցում Գագիկ Հարությունյա՞նը: Նա, ով իր հարազատներին բարեհաջող տեղավորել է, իր իսկ բնորշմամբ, տարբեր տրամաչափի բորենիների պաշտոններում, ինքն էլ առոք-փառոք ու Սերժ Սարգսյանի բարեհաճությամբ կյա՞նքն է վայելում՝ սեփական ինքնասիրությունն էլ իր այդ ողորմելի վիճակին դատապարտելով:
Հասկանում եմ, որ Գագիկ Հարությունյանը կոշտ ու բազմակողմանի կապով կապված է Սերժ Սարգսյանի աթոռից, բայց գոնե ստվերային օգնություն ցուցաբերեր նրան, որպեսզի Սահմանադրական դատարանի ինստիտուտն այս աստիճանի չվարկաբեկվեր:
Պարո՛ն Հարությունյան, հավատացնում եմ. պաշոնի ու փողի կորուստն այնքան ցավալի չէ, որքան սեփական դեմքի կորուստը: Ախր ժամանակին, ասենք՝ մի 35 տարի առաջ, արժանապատիվ կեցվածքով, դիրք դնող դասախոս էիք, որի լեկցիաների ժամանակ ճանճն անգամ չէր տզզում, դրանից հետո տարբեր պաշտոններ զբաղեցնելով, բավական լուրջ կյանքի ճանապարհ եք անցել, որ պրոֆեսրանալ կարիերայի մայրամուտին այս աստիճան գլորվե՞ք:
Լավ, գործին տեղյակները հրաշալի գիտեն՝ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը, իսկ շարքային մահկանացուներն էլ ձեր այս աղիողորմ ու քրտնաջան դռնեդուռ ընկած քարոզից են հասկանում, որ այն, ինչ արվում է՝ ժողովրդի համար չի արվում, այլ քարոզիչների ու նրանց տիրոջ: Չեք հասկանո՞ւմ, որ անօգուտ ու անիմաստ գործով եք զբաղված:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարքագծին, ապա եթե սահմանադրական փոփոխությունները պարտադրվեն՝ այն ոչ պակաս դիվերսիոն բնույթ կկրի, որքան սահմանը խախտելու փորձ անող դիվերսանտների վարքագիծը։ Տարբերությունն այն է, որ ադրբեջանցի դիվերսանտին կարելի է շարքից հանել ու հարցը լուծել, բայց ախր մեր երկրի ներսում ցնցումներ ու արյունահոսություն չի կարելի թույլ տալ։ Հետևաբար, չի կարելի նաև քաղաքական ուժերի պետականամետ գիտակցությունը շահագործել ու կրակի հետ խաղալ։
https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202720587998344