Կարծիք

08.08.2014 20:23


Մերի Մովսիսյան. «Նախագահին հանձնարարությունը նախօրոք տրված է՝ չխաբնվել, չհանձնել»

Մերի Մովսիսյան. «Նախագահին հանձնարարությունը նախօրոք տրված է՝ չխաբնվել,  չհանձնել»

Այսօր և վաղը՝ օգոստոսի 9-ին, Սարգսյանը պետք է բոլոր ուժերը լարի ադեկվատ արձագանքելու թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ հանդիպմանը. հակապետական ու ապազգային ցանկացած քայլ հանգեցնելու է ոչ լավ արդյունքների:

Կարելի է ասել՝ վաղը Սարգսյանի համար վերջնական քննության օր է լինելու: Նա հանձնելու է իր գլխավոր գերագույն հրամանատարի քննությունը (նախագահի քննությունից վաղուց կտրվել է, իսկ այս մեկը դրանից էլ բարդ է): Հանձնարարությունը նախօրոք տրված է՝ չխաբնվել, չհանձնել ու ոչ մի այնպիսի բան չասել երկկողմ հանդիպմանը, որը կհանգեցնի դրական արդյունքով ելքի մյուս՝ երկու կողմերի համար եռակողմ հանդիպմանը: Հանձնարարությունը կհամարվի կատարված, եթե բանակցությունների արդյունքում Ադրբեջանին պարզապես ձեռք չտա նորից խախտելու հրադադարի ռեժիմը: Բացի այդ, պետք է բարձրացվի գերի Կարեն Պետրոսյանի մահվան հարցը: Վերջապես, աշխարհին պետք է «մեսիջ» հղել, որ հայ քաղաքացու կյանքին ցանկացած սպառնալիք անարձագանք չի մնալու:

Ցանկացած «Աստանա» Սոչիում, ու թող Սարգսյանը մոռանա քաղաքական երաշխիքների մասին: Սահմանային լարվածության համապատկերին, երբ հասարակությունը գերզգայուն վիճակում է, երաշխիքներ ոչ ոք չի կարող տալ:

Եթե անգամ բանակցությունները սահմանային լարվածության շուրջ «բլա-բլա» մակարդակով ընթանան, Սարգսյանը պետք է մաքսիմալ կերպով պատասխան ստանա Ալիևից հայ գերիների վերաբերյալ և ոչ միայն: Հիշեցնեմ, որ Կարեն Պետրոսյանից բացի՝ մահվան ճակատագրի են արժանացել հայ հովիվ Մանվել Սարիբեկյանը, ինչպես նաև ադրբեջանական գերությունից ազատված 77-ամյա Մամիկոն Խոջոյանը:

Սարգսյանը լավ կանի՝ Ալիևի առաջ դնի հետևյալ բովանդակությամբ հարցը՝ ինչպե՞ս վարվել հայկական կողմում գտնվող ադրբենջացիների հետ:

Քննությունը պատշաճ մակարդակով չհանձնելու դեպքում Երևան վերադառնալուն պես Բաղրամյան 26-ի պատշգամբը պետք է պատմական դառնա երկրի նորագույն պատմության մեջ:

Հ. Գ. Սարգսյանը պետք է հրաժարվի վերընտրվելու հիվանդագին գաղափարից:

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը