Այն օրերին, երբ ռազմաճակատի գծում, մեղմ ասած, թեժ էր, երբ հանրության ուշադրությունը բեւեռված էր սահմանին, երբ բանակում որդի ունեցող ծնողների ուշքն ու միտքը ռազմաճակատի գծում կանգնած իրենց որդու հետ էր, լրատվամիջոցներից մեկին Գագիկ Հարությունյանի գլխավորած սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը հայտնեց, թե սահմանադրական հանրաքվեն ամեն դեպքում տեղի կունենա: Այս հայտարարության փոխարեն Գագիկ Հարությանյանը կամ հենց նույն Գեւորգ Դանիելյանը պետք է հայտարարեին, որ սահմանադրական հանրաքվեն չի լինի եւ աշխատանքներն էլ դադարեցվում են: Հանձնաժողովի անդամը հայտարարում է, թե մարզերում քննարկումներն ավարտվել են: Մնում է հետաքրքրվել, թե ում հետ են մարզերում նման հարց քննարկել: Հավանաբար գնդակոծությունների տակ ապրող բերքաբերցիների կամ բարեկամավանցիների, կամ էլ չինարեցիների կամ այգեպարցիները: Իսկ միգուցե ակտիվ քննարկումներ են եղել ռազմաճակատում որդի ունեցող սիսիանցի մայրերի կամ լոռեցի հայրերի հետ: Բանականությունը հուշում է, որ նման իրավիճակում սահմանադրական փոփոխությունների հարցով քննարկումներ, որպես այդպիսին, չեն կարող լինել: Բերքի իրացման խնդիր ունեցող արարատցին կամ արմավիրցին այսօր նույնպես թքած ունի այդ խնդրի վրա, էլ ուր մնար նստեին եւ այդ հարցը քննարկեին: Իսկ այն քննարկումներից, որոնց մասին խոսում են հանձնաժողովի անդամները, խորհրդային ժամանակների հոտ է գալիս: Այնպես որ պետք է լրջանալ եւ հանուն մեր երկրի եւ ժողովրդի շահերի օր առաջ սահմանադրական փոփոխությունների հարցը հանել օրակարգից: Երբ հանրության ճնշող մեծամասնությունը գիտակցում է, որ մեր երկրում ոչ թե սահմանադրական, այլ կառավարման ճգնաժամ է, ապա արկածախնդրություն է մի ամբողջ երկրի եւ ժողովրդի պարտադրել սահմանադրական փոփոխությունները՝ հանուն ինչ-ինչ նեղ անձնական նպատակների: Այս օրերին միասնության մասին խոսողները պետք է իրենք քայլ անեն դեպի այդ միասնությունը եւ օրակարգից հանեն սահմանադրական փոփոխությունների հարցը:
Գեղամ Նազարյան.
Այն օրերին, երբ ռազմաճակատի գծում, մեղմ ասած, թեժ էր, երբ հանրության ուշադրությունը բեւեռված էր սահմանին, երբ բանակում որդի ունեցող ծնողների ուշքն ու միտքը ռազմաճակատի գծում կանգնած իրենց որդու հետ էր, լրատվամիջոցներից մեկին Գագիկ Հարությունյանի գլխավորած սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը հայտնեց, թե սահմանադրական հանրաքվեն ամեն դեպքում տեղի կունենա:
Այս հայտարարության փոխարեն Գագիկ Հարությանյանը կամ հենց նույն Գեւորգ Դանիելյանը պետք է հայտարարեին, որ սահմանադրական հանրաքվեն չի լինի եւ աշխատանքներն էլ դադարեցվում են: Հանձնաժողովի անդամը հայտարարում է, թե մարզերում քննարկումներն ավարտվել են: Մնում է հետաքրքրվել, թե ում հետ են մարզերում նման հարց քննարկել: Հավանաբար գնդակոծությունների տակ ապրող բերքաբերցիների կամ բարեկամավանցիների, կամ էլ չինարեցիների կամ այգեպարցիները: Իսկ միգուցե ակտիվ քննարկումներ են եղել ռազմաճակատում որդի ունեցող սիսիանցի մայրերի կամ լոռեցի հայրերի հետ:
Բանականությունը հուշում է, որ նման իրավիճակում սահմանադրական փոփոխությունների հարցով քննարկումներ, որպես այդպիսին, չեն կարող լինել: Բերքի իրացման խնդիր ունեցող արարատցին կամ արմավիրցին այսօր նույնպես թքած ունի այդ խնդրի վրա, էլ ուր մնար նստեին եւ այդ հարցը քննարկեին: Իսկ այն քննարկումներից, որոնց մասին խոսում են հանձնաժողովի անդամները, խորհրդային ժամանակների հոտ է գալիս:
Այնպես որ պետք է լրջանալ եւ հանուն մեր երկրի եւ ժողովրդի շահերի օր առաջ սահմանադրական փոփոխությունների հարցը հանել օրակարգից: Երբ հանրության ճնշող մեծամասնությունը գիտակցում է, որ մեր երկրում ոչ թե սահմանադրական, այլ կառավարման ճգնաժամ է, ապա արկածախնդրություն է մի ամբողջ երկրի եւ ժողովրդի պարտադրել սահմանադրական փոփոխությունները՝ հանուն ինչ-ինչ նեղ անձնական նպատակների:
Այս օրերին միասնության մասին խոսողները պետք է իրենք քայլ անեն դեպի այդ միասնությունը եւ օրակարգից հանեն սահմանադրական փոփոխությունների հարցը:
Գեղամ Նազարյան