Աշխարհ

08.08.2014 10:05


Մալազիական Բոինգի կործանման պատճառների հետաքննությունը մտել է փակուղի

Մալազիական Բոինգի կործանման պատճառների հետաքննությունը մտել է փակուղի

Միջազգային հանձնաժողովի փորձագետները, ովքեր աշխատում են Ուկրաինայում Բոինգ 777-ի կարծանման վայրում, մտել են փակուղի: Այդ մասին «Коммерсантъ»-ին հայտնել է փորձագիտական խմբի մոտիկ աղբյուրը:

Նրա խոսքով, մասնագետներն ավարտել են որոնումների առաջին փուլը, սակայն այդպես էլ չեն կարողացել գտնել ինքնաթիռի անհրաժեշտ բեկորներն ու ուսումնասիրել դրանք: Իսկ առանց դրա, հնարավոր չի լինի ապացուցել ավելի վաղ առաջ քաշված ինքնաթիռի հրետակոծման վարկածը:

Այս խորագրի վերջին նյութերը