Այսօր նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը
Այսօր՝ օգոստոսի 8-ին Սոչիում նախատեսված է Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել եռակողմ հանդիպում` Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: Համոզված լինելով, որ ղարաբաղյան հակամարտության արդար և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի` հայկական կողմը մշտապես կողմ է արտահայտվել բարձր մակարդակի հանդիպումների անցկացմանը:
Առայժմ պարզ չէ, թե արդյոք կկայանա՞ եռակողմ հանդիպումը, թե՞ ոչ։
Ամեն դեպքում օգոստոսի 9–ին կհանդիպեն Պուտինն ու Սարգսյանը։