Աշխարհի ամենազարգացած երկրում անգամ տնտեսության մեջ ստվերը ամբողջությամբ վերացված չէ: Ուղղակի ցանկացած դեպքում կողմնորաշիչ է այն, թե արդյոք որակ կազմո՞ւմ է հարկերի թաքցնելը, երկրում տեղի ունենո՞ւմ է տնտեսական աճ ու բնակչության կենսամակարդակի բարձրացում, թե՞ չափերն այնպիսին են, որ առաջընթացի մասին խոսք լինել չի կարող:
Հայաստանը մինչև վերջերս դարերով չուներ անկախ պետականություն, ուստի առաջնորդվում էր հետևյալ սկզբունքով. «Պետությանը տվածը՝ կորած է», քանի որ հարկը վճարում էիր օտարին: Ու թեպետ արդեն շուրջ քսան տարի անկախ պետություն ենք, բայց ցավալի է խոստովանել, որ մեզ մոտ դեռ այս մտածողությունը չի վերացել։ Այսօրվա իշխանությունն էլ ամեն ինչ անում է, որ այդ մտածողությունը արմատավորվի ու դոմինանտ դառնա։
Առհասարակ, գործարարի նպատակը փող աշխատելն է՝ շահույթ ստանալը, իսկ մնացածը՝ կզբաղվի բարեգործությամբ, թե ոչ, ակտիվ քաղաքական ու քաղաքացիական դիրքորշում կունենա, թե ոչ՝ նրա մարդկային որակների բնութագրիչն է, որը նրա պրոֆեսիոնալ գործունեության հետ կարող է կապ չունենալ: Բայց սարսափելի է, երբ գործարարն ավելի շատ է մտածում պետական շահի մասին, քան մեր երկրի բարձրագուն ղեկավարությունը, որը եթե նորմալ երկիր լինեինք, պետք է լիներ մեր միջի ամենալավերի համախումբը, որին իշխանության ենք բերել ազատ, արդար ընտրությունների միջոցով: Մինչդեռ մեր իշխանությունների բարոյական այս աստիճանի անկումը վկայությունն է այն բանի, որ մեր ընտրության հետ մեր ճակատագիրը տնօրինող իշխանությունները ոչ մի կապ չունեն: Իշխանությունը համոզում է գործարարաներին, որպեսզի նրանք ավելի շատ հարկեր վճարեն, բայց բոլորս էլ տեսնում ենք, որ այդ գումարները, հասնելով պետբյուջե՝ բառիս բուն իմաստով հոշոտվում են մի քանի հոգու կոմից, որոնք իրենց հերթին ոչ միայն մեր բարձրագույն իշխանավորներն են, այլև համատեղությամբ մեր երկրի ամենախոշոր օլիգարխները: Եվ եթե մինչև վերջերս գիտեինք, թե պետբյուջեն միայն կիսով չափ է թալանվում ու «վերջին բոլշևիկի» միակ հոգսը մնացել էր, թե ինչպես գրպանված գումարներն «արդարաբար» բաժանի թափթփված Սաշկի ու ժելած մազերով երիտսաշիկի միջև, ապա վերջերս որոշ սկանդալային հրապարակումներից տեղեկացանք, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ ուղղակի չեն հաշվառվել բյուջեում ու ամբողջությամբ յուրացվել են մի քանի հոգու կողմից: Դե արի ու նման իշխանությունների հորդորով հարկեր վճարի ու մտածի, որ երկրիդ ու ժողովրդիդ համար դրանով բարի գործ ես անում: Հայաստանցի գործարարն այս ամենից հետո կարող է մտածել հարկերը թաքցնելու մասին, ընդ որում՝ ամբողջությամբ տեղավորվելով յուրօրինակ բարոյական կոդեքսի մեջ, այն է՝ «Հարկերը տանք, որ թալանե՞ն։ Ավելի լավ չէ՞ մենք բարեգործության կամ այլ ձևերով այդ փողը հասցնենք ժողովրդին, քան թողնենք, որ սաշիկներն ու երիտսաշիկները մեջ–մեջ անեն այն»։
Եթե գործարարի մոտ ազատ միջոց է մնում, նա բիզնեսն է ընդլայնում, աշխատողներին խրախուսում, այդ ճանապարհով բարձրորակ աշխատուժ ներգրավում, ի վերջո՝ բարեգործություն անում, ու մտածում է, որ լավ է այդքան գումարն էլ փրկեցի, թե չէ, եթե ամբողջ հարկերը մուծեի, ապա վերևի անխիղճներն ամբողջը գրպանելու էին ու մեր ժողովրդին ոչինչ չէր հասնելու դրանից:
Եթե հասարակության միջին շերտի մոտ գումար է մնում, ապա հորիզոնական շրջանառության միջոցով բոլորն էլ գոհ են լինում, մեկն օգտվում է մյուսի մատուցած ծառայություններից ու դրանով շատերի մոտ ձևավորվում է գնողունակ պահանջարկ: Իսկ երբ իշխանություններն ասում են, թե ամբողջը վճարեք, որպեսզի հոշոտենք, ապա որքան շատ ես վճարում՝ այնքան բնակչության կենսամակարդակն անկում է ապրում, այնքան երկրում բիզնես միջավայրը վատթարանում է ու կապիտալի արտահոսք է տեղի ունենում, քանի որ այդ գումարների վերաբաշխման մեխանիզմն ամբողջությամբ խաթարված է:
Գործարարից բարձր քաղաքացիական գիտակցություն և բարոյականություն ակնկալելուց առաջ իշխանությունը պետք է առաջին հերթին ցույց տա, թե որքանով է ինքն արդար կառավարիչ: Իսկ քանի դեռ Սերժ Սարգսյանի ադմինիստրացիան ունի անարդար գիշատիչի համբավ, մեր երկրում զարգացում չի լինի, բնակչության կենսամակարդակն էլ չի աճի:
Հիմա արդեն ժամանակն է, ոչ թե միայն իշխանության գլխից բռնելու, այլև այդ գլուխը վզից պոկելու, այլապես ոչ ներվեր կա, ոչ էլ ռեսուրս՝ այս այլանդակություններին դիմանալու համար:
Հայաստանցի գործարարի բարոյական կոդեքսը
Աշխարհի ամենազարգացած երկրում անգամ տնտեսության մեջ ստվերը ամբողջությամբ վերացված չէ: Ուղղակի ցանկացած դեպքում կողմնորաշիչ է այն, թե արդյոք որակ կազմո՞ւմ է հարկերի թաքցնելը, երկրում տեղի ունենո՞ւմ է տնտեսական աճ ու բնակչության կենսամակարդակի բարձրացում, թե՞ չափերն այնպիսին են, որ առաջընթացի մասին խոսք լինել չի կարող:
Հայաստանը մինչև վերջերս դարերով չուներ անկախ պետականություն, ուստի առաջնորդվում էր հետևյալ սկզբունքով. «Պետությանը տվածը՝ կորած է», քանի որ հարկը վճարում էիր օտարին: Ու թեպետ արդեն շուրջ քսան տարի անկախ պետություն ենք, բայց ցավալի է խոստովանել, որ մեզ մոտ դեռ այս մտածողությունը չի վերացել։ Այսօրվա իշխանությունն էլ ամեն ինչ անում է, որ այդ մտածողությունը արմատավորվի ու դոմինանտ դառնա։
Առհասարակ, գործարարի նպատակը փող աշխատելն է՝ շահույթ ստանալը, իսկ մնացածը՝ կզբաղվի բարեգործությամբ, թե ոչ, ակտիվ քաղաքական ու քաղաքացիական դիրքորշում կունենա, թե ոչ՝ նրա մարդկային որակների բնութագրիչն է, որը նրա պրոֆեսիոնալ գործունեության հետ կարող է կապ չունենալ: Բայց սարսափելի է, երբ գործարարն ավելի շատ է մտածում պետական շահի մասին, քան մեր երկրի բարձրագուն ղեկավարությունը, որը եթե նորմալ երկիր լինեինք, պետք է լիներ մեր միջի ամենալավերի համախումբը, որին իշխանության ենք բերել ազատ, արդար ընտրությունների միջոցով: Մինչդեռ մեր իշխանությունների բարոյական այս աստիճանի անկումը վկայությունն է այն բանի, որ մեր ընտրության հետ մեր ճակատագիրը տնօրինող իշխանությունները ոչ մի կապ չունեն:
Իշխանությունը համոզում է գործարարաներին, որպեսզի նրանք ավելի շատ հարկեր վճարեն, բայց բոլորս էլ տեսնում ենք, որ այդ գումարները, հասնելով պետբյուջե՝ բառիս բուն իմաստով հոշոտվում են մի քանի հոգու կոմից, որոնք իրենց հերթին ոչ միայն մեր բարձրագույն իշխանավորներն են, այլև համատեղությամբ մեր երկրի ամենախոշոր օլիգարխները: Եվ եթե մինչև վերջերս գիտեինք, թե պետբյուջեն միայն կիսով չափ է թալանվում ու «վերջին բոլշևիկի» միակ հոգսը մնացել էր, թե ինչպես գրպանված գումարներն «արդարաբար» բաժանի թափթփված Սաշկի ու ժելած մազերով երիտսաշիկի միջև, ապա վերջերս որոշ սկանդալային հրապարակումներից տեղեկացանք, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ ուղղակի չեն հաշվառվել բյուջեում ու ամբողջությամբ յուրացվել են մի քանի հոգու կողմից: Դե արի ու նման իշխանությունների հորդորով հարկեր վճարի ու մտածի, որ երկրիդ ու ժողովրդիդ համար դրանով բարի գործ ես անում: Հայաստանցի գործարարն այս ամենից հետո կարող է մտածել հարկերը թաքցնելու մասին, ընդ որում՝ ամբողջությամբ տեղավորվելով յուրօրինակ բարոյական կոդեքսի մեջ, այն է՝ «Հարկերը տանք, որ թալանե՞ն։ Ավելի լավ չէ՞ մենք բարեգործության կամ այլ ձևերով այդ փողը հասցնենք ժողովրդին, քան թողնենք, որ սաշիկներն ու երիտսաշիկները մեջ–մեջ անեն այն»։
Եթե գործարարի մոտ ազատ միջոց է մնում, նա բիզնեսն է ընդլայնում, աշխատողներին խրախուսում, այդ ճանապարհով բարձրորակ աշխատուժ ներգրավում, ի վերջո՝ բարեգործություն անում, ու մտածում է, որ լավ է այդքան գումարն էլ փրկեցի, թե չէ, եթե ամբողջ հարկերը մուծեի, ապա վերևի անխիղճներն ամբողջը գրպանելու էին ու մեր ժողովրդին ոչինչ չէր հասնելու դրանից:
Եթե հասարակության միջին շերտի մոտ գումար է մնում, ապա հորիզոնական շրջանառության միջոցով բոլորն էլ գոհ են լինում, մեկն օգտվում է մյուսի մատուցած ծառայություններից ու դրանով շատերի մոտ ձևավորվում է գնողունակ պահանջարկ: Իսկ երբ իշխանություններն ասում են, թե ամբողջը վճարեք, որպեսզի հոշոտենք, ապա որքան շատ ես վճարում՝ այնքան բնակչության կենսամակարդակն անկում է ապրում, այնքան երկրում բիզնես միջավայրը վատթարանում է ու կապիտալի արտահոսք է տեղի ունենում, քանի որ այդ գումարների վերաբաշխման մեխանիզմն ամբողջությամբ խաթարված է:
Գործարարից բարձր քաղաքացիական գիտակցություն և բարոյականություն ակնկալելուց առաջ իշխանությունը պետք է առաջին հերթին ցույց տա, թե որքանով է ինքն արդար կառավարիչ: Իսկ քանի դեռ Սերժ Սարգսյանի ադմինիստրացիան ունի անարդար գիշատիչի համբավ, մեր երկրում զարգացում չի լինի, բնակչության կենսամակարդակն էլ չի աճի:
Հիմա արդեն ժամանակն է, ոչ թե միայն իշխանության գլխից բռնելու, այլև այդ գլուխը վզից պոկելու, այլապես ոչ ներվեր կա, ոչ էլ ռեսուրս՝ այս այլանդակություններին դիմանալու համար:
Արմեն Հարությունյան
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1447547015517081&id=100007853887323