Լրահոս

07.08.2014 18:30


Ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արդյունքը

Ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արդյունքը

Օգոստոսի 7-ին ադրբեջանական "vesti.az" էլեկտրոնային կայքում հրապարակվել էին լուսանկարներ, որոնցում իբր պատկերված էին օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում սպանված հայ զինծառայողները:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշյալը ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արդյունքն է: Ավելին՝ նրանք մեզ օգնում են փաստացի ճշտել հուլսիսի 28-ից օգոստոսի 3-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում հակառակորդի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի կորուստների իրական պատկերը:

Հավելենք, որ ՊԲ զինանձնակազմը երբևէ չի կրել և այսօր էլ չի կրում այն զինվորական համազգեստը, որը կրում էին ստորև լուսանկարում պատկերված անձինք:

Լուսանկարում պատկերված է ադրբեջանական բանակի զինանձնակազմը

Այս խորագրի վերջին նյութերը