Չինարիի գյուղապետը հաստատում է՝ Արտյուշ Պետրոսյանը անսթափ վիճակում հատել է սահմանը
Արդեն տեղեկացրել ենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական Աղբուլաղ գյուղի իշխանությունները ձերբակալել են Արդյուշ Պետրոսյան անունով մի մարդու:
Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սողոյանը iLur.am-ի հետ զրույցում հաստատեց այս լուրի իսկությունը՝ նշելով, որ խոսքը իր համագյուղացի, 31-ամյա Արտյուշ Պետրոսյանի մասին է: Նա նշեց, որ Պետրոսյանը սահմանը հատել է պատահմամբ՝ ոչ սթափ վիճակում:
Ադրբեջանական ԶԼՄ-ը հրապարակել են նաեւ Պետրոսյանի լուսանկարը:

ilur.am