Մեկնաբանություն

07.08.2014 15:07


Ի՞նչ տարբերություն

Ի՞նչ տարբերություն

Գագիկ Հարությունյանի գլխավորած սահմանադրական բարեփոխումների «մասնագիտական խմբից» ինչ-որ ձեն-ձուն չկա: Կասեք՝ ո ՞նց կարելի է սահմանին լարված իրավիճակի պայմաններում, երբ բոլորիս ուշքն ու միտքը այլ տեղ է, ընկնել մարզերով ու ձևական քննարկումներ անցկացնել հօգուտ Սերժ Սարգսյանի վերատադրման:

«Գագիկ Հարությունյան & Co»-ին լավ կլիներ ուղարկել ոչ թե քարոզի, այլ առաջին գծում կանգնած մեր զինվորի համար ջուր հասցնելու (գոնե այդ հարցում պիտանի կլինեին մեր երկրին) …

Ամեն դեպքում իշխանություններն էլ են հասկացել, որ կռվի ժամանակ չարժե «սահմանադրական» հանձնաժողովին գործուղման ուղեգիր տալ։ Այդ դեպքում ի՞նչ տարբերություն. եթե արտաքին վտանգի դեպքում սահմանադրական փոփոխությունների քարոզը մեղմ ասած տեղին չի, ապա որքանո՞վ էր այն տեղին առկա ներքին վտանգների դեպքում:

Ավելին, եթե գործող իշխանության պատճառով Հայաստանն այսօր չունենար այդքան խնդիրներ ներսում, չէր լինի լարված իրավիճակը սահմանին: Դա հաստատ է:

Այնպես որ, «սահմանդրական փոփոխություններ» ասվածը տեղին չէ բոլոր դեպքերում: Հայաստանին ու Արցախին միայն մեկ փոփոխություն է պետք:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը