-Հայաստանի ժողովրդական կուսակցությունն ընդհանուր առմամբ ինչպե՞ս է գնահատում հայ-թուրքական ներկա գործընթացները։
-Իհարկե, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու ժողովուրդների շահերից։ Սակայն դա չի նշանակում, որ դրան պետք է գնալ ամեն գնով՝ ազգային արժանապատվության հաշվին։Մեր կարծիքն այս առումով հստակ է. մենք անընդունելի ենք համարում պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծումը։ Հիմա էլ այն որպես ձեռքբերում են փորձում ներկայացնել, թե իբր ոչ թե հանձնաժողով է, այլ՝ ենթահանձնաժողով, սակայն ակնհայտ է, որ տարբերություն չկա։ Մի արձանագրությամբ ստեղծվում է այդ ենթահանձնաժողովը, իսկ մյուս արձանագրության մեջ նշվում է, որ երկու երկրները պետք է ձեռնպահ մնան բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց։ Այսինքն, անգամ Ցեղասպանության հիշատակումն արդեն կարող է դիտարկվել որպես բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլ։ Ակնհայտ է, որ այս դրույթը կարող է շահարկվել Թուրքիայի կողմից։
-ԼՂՀ-ի հարցում ՀԺԿ դիրքորոշումն ինչպիսի՞ն է։ Պե՞տք է փոխզիջումների գնանք։
-Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա դրա մասին փաստաթղթում որևէ դրույթ չկա, սակայն սա չի նշանակում, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կապում ղարաբաղյան հարցի կարգավորման հետ։ Դրա վկայությունը հենց նույն թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն են։ Մենք բազմիցս ենք ասել, որ բանակցությունների լիիրավ անդամ պետք է դառնա ղարաբաղյան կողմը։ Հիմա խոսվում է այն մասին, որ ղարաբաղյան կողմն ինչ-որ փուլում կդառնա բանակցային գործընթացի անդամ, սակայն ամբողջ հարցն այն է, որ Ղարաբաղը պետք է ընդգրկվեր բանակցային գործընթացի մեջ հենց սկզբունքների համաձայնության փուլում։ Այնպես որ, որևէ հիմք չեմ տեսնում մադրիդյան սկզբունքները և, մասնավորապես, այդ անորոշ հանրաքվեն որպես ձեռքբերում ներկայացնելը։
Ստեփան Դեմիրճյան.
Հարցազրույց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ

Զրույցը վարեց Սյուզի Մելքոնյանը