Այս տարվա ընթացքում ես և ՍիվիլՆեթի իմ ընկերները տասն անգամից ավելի այցելել ենք Հայաստան-Ադրբեջան սահման և Արցախ, պատրաստել բազմաթիվ ռեպորտաժներ: Ես երեկ երկու անգամ ստատուս եմ գրել, որ ադրբեջանցիները խեղաթյուրել են իմ ռեպորտաժներից մեկը: Բայց դա չի խանգարում, որ Սերժ Սարգսյանի համար աշխատող և նրան ծառայող մարդիկ, հայեր, քննադատեն ինձ: Ես նորմալ եմ վերաբերում յուրաքանչյուր քննադատության, բայց նաև հավատացած եմ, որ արդարացված չէ հետևել ադրբեջանցիների գծին: Մեկ այլ պրոբլեմ կա: Ես լրագրող եմ և հետևում եմ լրագրության սկզբունքներին, անգամ այս դժվար օրերին, իսկ ինձ քննադատողները ծառայում են Սերժին և վարչակարգին: Բարին ընդ Ձեզ
ԵՍ ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ ՉՈՒՆԵՄ
Այս տարվա ընթացքում ես և ՍիվիլՆեթի իմ ընկերները տասն անգամից ավելի այցելել ենք Հայաստան-Ադրբեջան սահման և Արցախ, պատրաստել բազմաթիվ ռեպորտաժներ:
Ես երեկ երկու անգամ ստատուս եմ գրել, որ ադրբեջանցիները խեղաթյուրել են իմ ռեպորտաժներից մեկը: Բայց դա չի խանգարում, որ Սերժ Սարգսյանի համար աշխատող և նրան ծառայող մարդիկ, հայեր, քննադատեն ինձ:
Ես նորմալ եմ վերաբերում յուրաքանչյուր քննադատության, բայց նաև հավատացած եմ, որ արդարացված չէ հետևել ադրբեջանցիների գծին:
Մեկ այլ պրոբլեմ կա: Ես լրագրող եմ և հետևում եմ լրագրության սկզբունքներին, անգամ այս դժվար օրերին, իսկ ինձ քննադատողները ծառայում են Սերժին և վարչակարգին:
Բարին ընդ Ձեզ
Թաթուլ Հակոբյան