Լրահոս

06.08.2014 21:46


ՃՏՊ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին

ՃՏՊ Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհին

Օգոստոսի 6-ին, ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Լեհվազ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Մեղրի-Լեհվազ հատվածում (3-րդ կմ) «Միցուբիշի» մակնիշի 13 UL 155 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, սահելով ավտոճանապարհին կից անցնող ձորը (մոտ 30 մ)` բախվել ջրի խողովակին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և վերամբարձ կռունկի օգությամբ այն մոտեցրել քարշակ ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը