Կարծիք

06.08.2014 17:32


Վահե Էնֆիաջյան. «Պետք է գործել միասնական»

Վահե Էնֆիաջյան. «Պետք է գործել միասնական»

Այս հարցը ևս հրատապ լուծման կարիք ունի

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի՝ օգոստոսի 1-ի «Ոչ թալանին» խորագրով նախաձեռնությանը, դուրս էին եկել հարյուրավոր քաղաքացիներ, և իրենց պատրաստակամությունն էին հայտնում միանալ բողոքի ակցիային՝ հազարավորները: Մարդիկ պայքարում են սեփական երկրում արժանապատիվ ապրելու համար, որը հնարավոր բոլոր եղանակներով խոչընդոտվում է։ Արդար պահանջն ուղեկցվեց ստորագրահավաքով,որին միացանք նաև ես ու իմ թիմակից ընկերները։ Կոչ եմ անում բոլորին, բոլոր այն անձանց, ովքեր մտահոգված են այս լրջագույն սոցիալական խնդրով, միանան ստորագրահավաքին և ցուցաբերեն միասնականություն: Պետք է գործել միասնական` մասնակցելով ստորարագրահավաքին և թույլ չտանք, որ անարդարությունները կրեն շարունակական բնույթ:
Չնայած շփման գծում տիրում է մեծ լարվածության, այնուամենայնիվ, չպետք է անտեսենք նաև հասարակությանը, քաղաքացիներին անհանգստացնող մեկ այլ կարևոր սոցիալական խնդրի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը