Լրահոս

06.08.2014 14:37


«AlItalia»–ի բեռնակիրների գործադուլը հազարավոր ուղևորների առանց բեռների է թողել

«AlItalia»–ի բեռնակիրների գործադուլը հազարավոր ուղևորների առանց բեռների է թողել

Իտալիայի ազգային փոխադրող «AlItalia» ավիաընկերության բեռնակիրները գործադուլ են հայտարարել՝ բողոքելով անձնակազմի կրճատումների դեմ։ Գործադուլի հետևանքով Հռոմի օդանավակայանից թռչող ավելի քան 100 ինքնաթիռները ժամանման վայր են հասնում առանց ուղևորների բեռների։ «РИА Новости»–ի փոխանցմամբ, «АlItalia»–ից քո բեռի ճակատագրի մասին իմանալը փաստացի անհնար է, քանի որ հեռախոսազանգերին որևէ մեկը չի պատասխանում։ Օդանավակայաններն էլ լեփ–լեցուն են ուղևորներով, ովքեր սպասում են իրենց բեռներին։

Ֆինանսական խնդիրներ ունեցող «АlItalia»–ից նախատեսվում է կրճատել 2 հազար աշխատակցի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը