Լրահոս

06.08.2014 11:24


Սեյրան Օհանյան. «Ադրբեջանն իր իսկ ստի զոհը դարձավ»

Սեյրան Օհանյան. «Ադրբեջանն իր իսկ ստի զոհը դարձավ»

Այսօրվա ասուլիսին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատասխանելով օգոստոսի 8-9-ին կայանալիք Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ակնկալիքների վերաբերյալ հարցին ասել է. «Հակառակորդի ղեկավարությունը կփորձի լարված այս իրավիճակը պահպանել նաև նախագահների հանդիպումից հետո, քիչ հավանական է, որ հանդիպումից հետո ամեն բան կխաղաղվի: Դրա համար ՀՀ ԶՈՒ մշտապես պետք է լինի իր դիրքերում, ԼՂՀ ՊԲ-ն էլ օրստօրէ պետք է բարձրացնի իր զգոնությունը: Ադրբեջանի ղեկավարությունը լարված իրավիճակ է ստեղծում` փորձելով այդպես բարձրացնել իր ստորաբաժանումների մարտական ոգին: Բայց երկխոսությունը կարևոր է»: Պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ հաստատեց, որ հայկական զինուժը վստահորեն վերահսկում է իրավիճակը:

Պատասխանելով հարցին, թե այս օրերին արդյոք եղել են շփումներ ՀԱՊԿ-ի գործընկերների հետ, Ս. Օհանյանը չցանականալով ներկայացնել մանրամասները` ասել է, որ ստեղծված իրավիճակը այնպիսին չէ, որ ՀԱՊԿ-ի օգնության դիմենք:
«ՀԱՊԿ-ին կարող ենք դիմել այն ժամանակ, երբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ կլինեն: Այսօր Ադրբեջանի հետ մենք որևէ խնդիր չունենք»,- ասաց Ս.Օհանյանը:
Ինչ վերաբերում է կարուստներին, Պաշտպանության նախարարը հայտնեց, որ հայկական կողմը կրել է վեց կորուստ, մինչդեռ հակառակորդի կորուստները 8-9 անգամ ավելին են.
«Ադրբեջանն իր իսկ ստի զոհը դարձավ: Չնայած նրան, որ ադրբեջանական բանակն այսօր լայն թափով սպառազինվում է, այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր զենք օգտագործող է պետք: Քանակական մեծ ձեռքբերումները դեռևս չի նշանակում, որ դրանք պատրաստ են կիրառման: Եվ այսօրվա փորձը ցույց է տալիս, որ իրենք պատրաստ չեն կիրառել այդ ամենը, մինչդեռ հայկական զորամիավորումներն ավելի պատրաստված են գիտելիքներով և ունակություններով, տարածաշրջանում մրցունակ են ու պատրաստ իրենց առջև դրված անվտանգության խնդիրները լուծել»,- ասել է Ս. Օհանյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը