Քաղաքական

06.08.2014 10:54


Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի հայտարարությունը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի հայտարարությունը

Ի պատասխան հայկական լրատվամիջոցներում շրջանառվող այն կանխատեսումներին, թե մոտ օրերս Սոչիում տեղի ունենալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում քննարկվելու են ԼՂՀ-ին սահմանակից 7 ազատագրված տարածքների կարգավիճակի հարցերը, Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը

Հ Ի Շ Ե Ց Ն ՈՒ Մ Է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները ամրագրված են ԼՂՀ Սահմանադրությամբ, որին մաս են կազմում ազատագրված տարածքները, միաժամանակ հանդիսանալով անվտանգության գոտիներ, հետևաբար դրանց փոփոխության որևէ հարց չի կարող քննարկվել այլ պետությունների ղեկավարների որևէ հավաքին, իսկ մամուլում նմանատիպ թեմաներ արծարծելը, քննարկելն և անիմաստ վերլուծական նյութեր տարածելը չի բխում ողջ հայության շահերից:

Տեղեկացնում է նաև, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրականացված զինադադարի խախտման ու տարածաշրջանում անկայունություն և պատերազմական իրավիճակի ստեղծման պատճառով ԵՀՄՖ Նախագահությունը հրավիրել էր խորհրդակցությունների շարք ԵՀՄՖ կառույցների, լոբբինգային կազմակերպությունների և եվրոպական պետական բազմաթիվ գործիչների հետ:

Քննարկումների ընթացքում Նախագահության կողմից ներկայացվել են ադրբեջանական ագրեսիայի իրական պատկերը ներկայացնող փաստեր և բացահայտվել են ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծարարությունները` կապված սահմանային դեպքերի և ադրբեջանական բանակի ուռճացված մարտունակության ու հայրենասիրական ոգու վերաբեևյալ:

Քննարկումներին նաև բերվեցին փաստեր, որ ադրբեջանական կողմից մեծ թվով մահացածների ճնշող մեծամասնությունը հանդիսանում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, քանի որ հիմնականում նրանց են ուղարկում առաջնագիծ: Այս կերպ ալիևյան բռնապետությունը միանգամից լուծում է նաև ազգային փոքրամասնությունների աճի և ժառանգականության կասեցման խնդիր, որն ապացույցն է Ադրբեջանում տասնամյակներ տիրող ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականության և ռասսիզմի իրականացման շարունակականության փաստերը:

ԵՀՄՖ Նախագահության օրեր տևած քննարկումների արդյունքում որոշվեց ադբրեջանական ագրեսիայի և ապատեղեկատվության, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների հանդեպ տարվող ադրբեջանական կառավարության իրականացրած բոլոր փաստերը ներկայացնել ԵՄ, ԵԽԽՎ, ԵԱՀԿ գրասենյակներին:

ԵՀՄՖ Նախագահություն

Այս խորագրի վերջին նյութերը