Աշխարհ

06.08.2014 01:00


«Աջ սեկտոր»-ը պահանաջում է Ավակովի հրաժարականը

«Աջ սեկտոր»-ը պահանաջում է Ավակովի հրաժարականը

Ուկրաինայի ՆԳՆ շենքի դիմաց բողոքի գործողություն է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովի հրաժարականը: utro.ru-ի փոխանցմամբ` ակցիան կազմակերպել է «Աջ սեկտոր»-ը: Բողոքի գործողության մասնակիցները հայտարարել են, որ Ավակովն է մեղավոր Օդեսայում երգչուհի Անի Լորակի համարգի ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար, ինչի հետևանքով տուժել է 10 մարդ:

Բողոքի գործողության մասնակիցներին է մոտեցել Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշենկոն և հայտնել, որ ոստիկանության 5 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից` Լորակի համերգի դեմ հանդես եկող ցուցարարների նկատմամբ չափից ավելի ուժ կիրառլու համար:

Այս խորագրի վերջին նյութերը