Լրահոս

05.08.2014 23:09


Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ

ՀՀ Ան «Նուբարաշեն» ՔԿՀ-ի Կալանավոր Արայիկ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչը` իր վարույթում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում, 2013թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին կազմել և քրեական գործին է կցել իր իրավունքների իրացմանը վերաբերող մի շարք կեղծ դատավարական փաստաթղթեր:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը