Լրահոս

05.08.2014 16:50


Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը Պետրոս Տեր-Պետրոսյանի մահվան կապակցությամբ

Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը Պետրոս Տեր-Պետրոսյանի մահվան կապակցությամբ

Խորապես ցավում եմ՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Տեր-Պետրոսյանի մահվան կապակցությամբ: Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբայրը, տասնամյակներ առաջ ներգաղթելով Հայաստան, իր անասելի մեծ ներդրումն է ունեցել մեր երկրի մի շարք ոլորտների զարգացման գործում: Տեր-Պետրոսյանը եղել է Խորհրդային Հայաստանի խոշորապանելային տնաշինության հիմնադիրներից մեկը: Նա ԱՊՀ շինարարական բուհերի ընկերակցության պատվավոր պրոֆեսոր էր: Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի շրջանավարտների բազմաթիվ սերունդներ հենց նրան են պարտական իրենց հիմնավոր գիտելիքներով: Լավ մարդու և լավ ընկերոջ կորուստը անասելի մեծ վիշտ է ինչպես Պետրոս Տեր-Պետրոսյանի ընտանիքի և հարազատների, այնպես էլ նրա բազմաթիվ ուսանողների և սաների համար: ԲՀԿ քաղաքական խորհրդի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Պետրոս Տեր-Պետրոսյանի ընտանիքին՝ այս անդառնալի կորստի կապակցությամբ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան

Այս խորագրի վերջին նյութերը