Կարծիք

05.08.2014 16:54


«Երթերն՝ ի աջակցություն Լևոն Հայրապետյանի, անհրաժեշտության դեպքում շարունակական կլինեն»

«Երթերն՝ ի աջակցություն Լևոն Հայրապետյանի, անհրաժեշտության դեպքում շարունակական կլինեն»

Հարգելի խմբակիցներ, այստեղ ոմանք մտահոգություն են հայտնում երթի օրվա և ժամի ընտրության համար՝ ասելով, որ ժամն աշխատանքային է, իսկ օրն էլ շուտ է պատրաստվելու և իրազեկելու համար: Հարգելիներս, երթի համար ընտրվել է ամսի յոթը, քանի որ մի քանի օր հետո լինելու էԼևոն Հայրապետյանի դատական նիստը, իսկ երթը լավ կլինի, որ նիստից առաջ լինի և ոչ թե հետո:Այդ ժամն ենք ընտրել, քանի որ գերատեսչությունները, դեսպանատունն ու ՄԻ գրասենյակը ոչ աշխատանքային ժամերին չեն աշխատում և անիմաստ կլինի ոչ աշխատանքային ժամին նրանց նամակներ հանձնել: Կարծում եմ հնարավոր կլինի ընդմիջման պատրվակով գոնե մեկ ժամով մասնակցել երթին այդ ժամին: Շնորհակալ եմ բոլորիդ մտահոգությունների և առաջարկների համար: Խնդրում եմ նաև ձեր օգնությունը՝ հնարավորինս տեղեկատվությունը տարածելու և երթին հնարավորինս շատ մարդկանց ներկայությունն ապահովելու համար: Սա համահայկական նախաձեռնություն է, և յուրաքաչյուրս մեր ուժերի ներածին չափով աջակցենք նախաձեռնությանն ու այդկերպ՝ Լևոն Հայրապետյանին: Իսկ երթերն՝ ի աջակցություն Լևոն Հայրապետյանի, անհրաժեշտության դեպքում շարունակական կլինեն: Շնորահակալ եմ բոլորիցդ:

Free Levon Hayrapetyan ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը