Լրահոս

05.08.2014 15:47


Փլուզվել է տան սանհանգույցի պատը. կա տուժած

Փլուզվել է տան սանհանգույցի պատը. կա տուժած

Օգոստոսի 5-ին, ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի թիվ 26 տան հարևանությամբ իրականացվող շինարարության հետևանքով փլուզվել է թիվ 26 տան սանհանգույցի պատը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ փլուզվել է Գ. Շ.-ի տան սանհանգույցի տանիքը՝ 2քմ մակերեսով. պատահարի հետևանքով 1932թ. ծնված Վ.Ի.-ին ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, սակայն հրաժարվել է հոսպիտալացումից:

Այս խորագրի վերջին նյութերը