Այս օրերի լարված իրավիճակը կարելի է կապել Սերժ Սարգսյան-իլհամ ալիև հանդիպման հետ: Եկեք հիշենք անցած տարիների դիվերսիաները և ընդհանրապես թշնամու կողմից իրավիճակի արհեստական լարումը, դրանք միշտ արվում էին տարբեր պաշտոնական հանդիպումներից առաջ, կլիներ դա Սարգսյան-ալիև հանդիպում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում/քննարկում:
Բայց ոչ պակաս արհեստական խուճապ ստեղծում ենք մենք ինքներս՝ տարածելով սխալ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: Այդ երևույթը պետք է չլինի այսօր. դա միայն խանգարում է մեզ և օգնում թշնամուն: Տարբեր սոցիալական և լրատվական կայքերում նկատել եմ այս ոճի գրառումներ և քոմենթներ՝ «Մերոնք քիչ են, մենք զենք չունեն և այլն»։ Հայե՛ր, այդպիսի գրառում/քոմենթներով ոչ մի բան չեք փոխի. դրանք ոչ մի դրական բանի չեն բերի։ Եթե ձեզ թվում է, թե այն կայքերը, որտեղ այդ ամենը գրում եք, ազերիներ չեն մտնում և չեն թարգմանում և տեսնում ձեր գրածները, ապա սխալվում եք: Մենք 90-ականներին էլ էինք քիչ նրանցից, բայց դա չխանգարեց մեզ ջախջախել թշնամուն: Մի՛ տարածեք «ստեղից–ընդեղից» լսածը:
Մի՛ տարածեք «ստեղից–ընդեղից» լսածը
Այս օրերի լարված իրավիճակը կարելի է կապել Սերժ Սարգսյան-իլհամ ալիև հանդիպման հետ: Եկեք հիշենք անցած տարիների դիվերսիաները և ընդհանրապես թշնամու կողմից իրավիճակի արհեստական լարումը, դրանք միշտ արվում էին տարբեր պաշտոնական հանդիպումներից առաջ, կլիներ դա Սարգսյան-ալիև հանդիպում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում/քննարկում:
Բայց ոչ պակաս արհեստական խուճապ ստեղծում ենք մենք ինքներս՝ տարածելով սխալ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: Այդ երևույթը պետք է չլինի այսօր. դա միայն խանգարում է մեզ և օգնում թշնամուն: Տարբեր սոցիալական և լրատվական կայքերում նկատել եմ այս ոճի գրառումներ և քոմենթներ՝ «Մերոնք քիչ են, մենք զենք չունեն և այլն»։
Հայե՛ր, այդպիսի գրառում/քոմենթներով ոչ մի բան չեք փոխի. դրանք ոչ մի դրական բանի չեն բերի։ Եթե ձեզ թվում է, թե այն կայքերը, որտեղ այդ ամենը գրում եք, ազերիներ չեն մտնում և չեն թարգմանում և տեսնում ձեր գրածները, ապա սխալվում եք:
Մենք 90-ականներին էլ էինք քիչ նրանցից, բայց դա չխանգարեց մեզ ջախջախել թշնամուն:
Մի՛ տարածեք «ստեղից–ընդեղից» լսածը:
Միքայել Գրիգորյան