Լրահոս

05.08.2014 13:54


Սամվել Խուդոյան. «Նորից արթնացավ հաղթողի հոգեբանությունը»

Սամվել Խուդոյան. «Նորից արթնացավ հաղթողի հոգեբանությունը»

Այսօրվա ասուլիսին հոգեբան Սամվել Խուդոյանը, խոսելով սահմանին և շփման գծում արձանագրված միջադեպերից, ասել է. «Սահմանային միջադեպերը հասարակության շրջանում որոշակի տագնապ առաջացրեցին, բայց դա դրական ազդեցություն ունեցավ. բարձրացավ մեր ռազմական ոգին, սրվեցին հայրենասիրական զգացմունքները, նորից արթնացավ հաղթողի հոգեբանությունը»,–հավելելով, որ ադրբենջացիների մոտ էլ վախ է առաջացել։

«Ժամանակն է անել եզրակացություններ, քաղել որոշակի դասեր ապագա քայլերը մշակելու համար: Պատերազմ չէր, դիվերսիոն փորձեր էին, որոնք տվեցին որոշակի արդյունքներ: Հենց այդ արդյունքները պետք է վերլուծենք և՛ մենք, և՛ Ադրբեջանը», – ասել է Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Նա նաև շեշտել է, որ հայկական բանակը կարողանում է ճիշտ գնահատել իրավիճակը և հակահարված տալ։ Ըստ Ռուբեն Բաբայանի՝ բանակի թիկունքը հենց ինքը հասարակությունն է.

«Դա պետք է ընկալի մեր հասարակությունը՝ վերից վար, առավել ևս՝ բարձրաստիճան պաշտոնյաները։ Նրանք չպետք է վախեցնեն իրենց երեխաներին, այլ իրենց օրինակով ցույց տան, որ մե՛նք ենք այս երկրի տերը» , – ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը