Վահան Իշխանյան. «Կառավարության համար մարդիկ դարձել են էն էշերը, որի բեռը անընդհատ ավելացնում են»
«7օր»-ի հետ զրույցում հրապարակախոս ՎահանԻշխանյանը կառավարության գործունեությունը մինուսով է գնահատել։
-Եթե 0 գնահատեի, կստացվեր,որբանչիանում։ Սակայնկառավարությունըինտենսիվաշխատումէ,ուաշխատումէ,թեէ՞լինչնորհարվածհասցնիշարքայինքաղաքացուն,որնրանիցնորթիքաքերթիբյուջելցնելուհամար,-ասել է Վ. Իշխանյանը։
Նա նաև կարծիք է հայտնել, թե անկախությունից հետո Հայաստանում այս կամ այն չափով սոցիալական լարվածություն միշտ էլ եղել է, սակայն վերջին 1-2 տարում այն ավելի է սրվել.
-Իհարկե, կա օբյեկտիվ պատճառը՝ համաշխարհային ճգնաժամը, բայց ավելիվտանգավորըկառավարությանմտքիճգնաժամնէ: Լավ, ընդունենք էն արդարացումները, թե գները բարձրանում են համաշխարհային շուկայում գների բարձրացմանը զուգահեռ: Բա իրե՞նց բարձրացրածը: Կառավարությանհամարմարդիկդարձելենէնէշերը,որիբեռըանընդհատավելացնումեն՝ մե՛կ մաքսերը ավելացնելով, մե՛կ հարկային ճնշումներով, մե՛կ նպաստներ կտրելով, ու երբ բոլոր զարգացած երկրներում խրախուսում են մասնագետների հոսքը, վարչապետն ասում է, թե նորմալ է, որ մարդիկ գնում են երկրից, դա ժամանակակից մարդու մոբիլությունն է: ԵթեԱլիևընմանբանասեր,չէինքզարմանա, բայցվարչապետիայդպնդումներըլավագույնդեպքումկարելիէգնահատելմտքիխեղճություն: Կառավարությունն այն աստիճան ցինիկացել է, որ նույնիսկ երկրին վնաս հասցնող ակնհայտ բաները ներկայացնում է որպես դրական պրոցես:
Վ. Իշխանյանը նշել է նաև, թե սոցիալական այս լարվածությունը կարողէհեղափոխական իրավիճակ առաջացնել։
-Ընդհանրապեսշատփողից, սրան-նրանառնելուհնարավորությունիցուուժայինկառույցներիցիշխանությունըթմրումէուչիպատկերացնում,թեումվրաորբեռնավելացնումէ,կարողէ՝բնավէլէշչէուսատկելուկամփախչելուհատկությունիցբացի՝նաևըմբոստանալ գիտի,-ընդգծել է հրապարակախոսը։-Ընտրություններ են մոտենում, ու էդ լարվածությունը կարող է օգտագործել այս կամ այն քաղաքական ուժը: Ցավալինայնէ,որգործազուրկի, մանրումիջինբիզնեսմենի,միխոսքով՝շարքայինքաղաքացուշահերնարտահայտողներչկան, ուղղակի հենց մեկի հեռուստատեսությունն են փակում կամ մյուսի մարդկանց բերդից չեն ազատում, զրկվածներին ու զարկվածներին ոտքի են հանում իրենց շահերի համար: Չկա նրանց շահերի արտահայտիչը, նրանց կազմակերպող ուժը չի հայտնվում: Փոխարենըշատարդյունավետկազմակերպվումենայլծրագրեր' թուրքինուադրբեջանցունսիրելուունմանբաներ: Հազարավոր մարդիկ ամեն օր իշխանության տնտեսական ճնշման տակ շնչահեղձ են լինում, բայց վերնախավի, մտավորականների կամ քաղաքականության օրակարգում դա չէ, կամ էլ դա այնքան է, որ էդ մարդկանց կարողանան օգտագործել: Փոխարենը ներքևից' մտավորականներ ու ընդդիմություն, քարոզում են թուրքերին ու ադրբեջանցիներին սիրել ու մեղադրել, որ վերևները չեն սիրում' թուրքատյաց են, վերևներն էլ քարոզում են, թե թուրքերը խափլան են ու վատը՝ խոսք տվին, չբացին սահմանը:
Վահան Իշխանյան. «Կառավարության համար մարդիկ դարձել են էն էշերը, որի բեռը անընդհատ ավելացնում են»
«7օր»-ի հետ զրույցում հրապարակախոս Վահան Իշխանյանը կառավարության գործունեությունը մինուսով է գնահատել։
-Եթե 0 գնահատեի, կստացվեր, որ բան չի անում։ Սակայն կառավարությունը ինտենսիվ աշխատում է, ու աշխատում է, թե է՞լ ինչ նոր հարված հասցնի շարքային քաղաքացուն, որ նրանից նոր թիքա քերթի բյուջե լցնելու համար,-ասել է Վ. Իշխանյանը։
Նա նաև կարծիք է հայտնել, թե անկախությունից հետո Հայաստանում այս կամ այն չափով սոցիալական լարվածություն միշտ էլ եղել է, սակայն վերջին 1-2 տարում այն ավելի է սրվել.
-Իհարկե, կա օբյեկտիվ պատճառը՝ համաշխարհային ճգնաժամը, բայց ավելի վտանգավորը կառավարության մտքի ճգնաժամն է: Լավ, ընդունենք էն արդարացումները, թե գները բարձրանում են համաշխարհային շուկայում գների բարձրացմանը զուգահեռ: Բա իրե՞նց բարձրացրածը: Կառավարության համար մարդիկ դարձել են էն էշերը, որի բեռը անընդհատ ավելացնում են՝ մե՛կ մաքսերը ավելացնելով, մե՛կ հարկային ճնշումներով, մե՛կ նպաստներ կտրելով, ու երբ բոլոր զարգացած երկրներում խրախուսում են մասնագետների հոսքը, վարչապետն ասում է, թե նորմալ է, որ մարդիկ գնում են երկրից, դա ժամանակակից մարդու մոբիլությունն է: Եթե Ալիևը նման բան ասեր, չէինք զարմանա, բայց վարչապետի այդ պնդումները լավագույն դեպքում կարելի է գնահատել մտքի խեղճություն: Կառավարությունն այն աստիճան ցինիկացել է, որ նույնիսկ երկրին վնաս հասցնող ակնհայտ բաները ներկայացնում է որպես դրական պրոցես:
Վ. Իշխանյանը նշել է նաև, թե սոցիալական այս լարվածությունը կարող է հեղափոխական իրավիճակ առաջացնել։
-Ընդհանրապես շատ փողից, սրան-նրան առնելու հնարավորությունից ու ուժային կառույցներից իշխանությունը թմրում է ու չի պատկերացնում, թե ում վրա որ բեռն ավելացնում է, կարող է՝ բնավ էլ էշ չէ ու սատկելու կամ փախչելու հատկությունից բացի՝ նաև ըմբոստանալ գիտի,-ընդգծել է հրապարակախոսը։-Ընտրություններ են մոտենում, ու էդ լարվածությունը կարող է օգտագործել այս կամ այն քաղաքական ուժը: Ցավալին այն է, որ գործազուրկի, մանր ու միջին բիզնեսմենի, մի խոսքով՝ շարքային քաղաքացու շահերն արտահայտողներ չկան, ուղղակի հենց մեկի հեռուստատեսությունն են փակում կամ մյուսի մարդկանց բերդից չեն ազատում, զրկվածներին ու զարկվածներին ոտքի են հանում իրենց շահերի համար: Չկա նրանց շահերի արտահայտիչը, նրանց կազմակերպող ուժը չի հայտնվում: Փոխարենը շատ արդյունավետ կազմակերպվում են այլ ծրագրեր' թուրքին ու ադրբեջանցուն սիրելու ու նման բաներ: Հազարավոր մարդիկ ամեն օր իշխանության տնտեսական ճնշման տակ շնչահեղձ են լինում, բայց վերնախավի, մտավորականների կամ քաղաքականության օրակարգում դա չէ, կամ էլ դա այնքան է, որ էդ մարդկանց կարողանան օգտագործել: Փոխարենը ներքևից' մտավորականներ ու ընդդիմություն, քարոզում են թուրքերին ու ադրբեջանցիներին սիրել ու մեղադրել, որ վերևները չեն սիրում' թուրքատյաց են, վերևներն էլ քարոզում են, թե թուրքերը խափլան են ու վատը՝ խոսք տվին, չբացին սահմանը:
7or.am