«Օգոստոսի 7-ին երթ նաև դեպի Սերժ Սարգսյանի նստավայր՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի»
Հայ գործարար Լևոն Հայրապետյանի ընկեր և վստահված անձ Մացակ Փոլադյանի հայտարարությունը.
«Ուշադրություն․ հարգելի հայրենակիցներ տեղեկացնում եմ ձեզ, որ օգոստոսի 7-ին ժամը 12:00-ին նախատեսվում է երթ` ի պաշտպանություն մեր հայրենակից, հայտնի բարերար, գործարար Լևոն Հայրապետյանի։ Կոչ եմ անում բոլորին միանալ երթին ու պայքարել միասին: Հատկապես այս պահին, երբ ամեն կողմից մեր թշնամիները փորձում են հարվածել մեզ, մենք պիտի ինչպես երբեք լինենք միասին: Միասնական ուժերով մենք կարող ենք հաղթահարել ամեն ինչ: Մենք բոլորս քաջատեղյակ ենք, որ Լևոն Հայրապետյանն առողջական լուրջ խնդիրներ ունի և նման պայմաններում նրան պահելն էլ ավելի է վատթարացնում նրա վիճակը: Երթի մասնակիցներին խնդրում ենք միայն պահպանել համապատասխան կարգ ու կանոն, Լևոն Հայրապետյանին չվնասելու համար: Երթը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետև կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն: Կհանձնվեն համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության նախագահին, ՄԻ պաշտպանին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին: Բոլորս դեպի երթ՝ աջակցելու մեր հայրենակցին»։