Լրահոս

05.08.2014 11:59


ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցում են «Աչալուրջ պահապան» զորավարժությանը

ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցում են «Աչալուրջ պահապան» զորավարժությանը

Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ս.թ. օգոստոսի 4-ից պաշտոնական այցով ԱՄՆ-ի Կանզաս նահանգում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում կայացել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հանդիպումները Կանզասի նահանգապետ Սեմ Բրաունբաքի և Կանզասի ադյուտանտ գեներալ Լի Թաֆանելիի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցությանը և դրա հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության և Կանզաս նահանգի միջև ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունեցող գործընկերության շրջանակներում արձանագրված հաջողությունների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և Կանզասի ազգային գվարդիայի միջև գոյություն ունեցող յուրահատուկ հարաբերությունների, Կանզասի նահանգապետ Սեմ Բրաունբաքի կողմից ստորագրվել է հռչակագիր:

Այցի ընթացքում նախատեսվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի մասնակցությունը «Աչալուրջ պահապան» բժշկական զորավարժության բարձրաստիճան հյուրերի օրվան: Նշված զորավարժությանը ամերիկյան կողմի հետ մասնակցում են նաև ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության հինգ ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը