ԼՀՂ վարչապետի մամուլի խոսնակ. «Դիրքապահների մոտ ոգևորվածությունը ավելի քան բարձր է»
Այժմ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը գտնվում է մարտական հենակետերից մեկում՝ կամավորների և զինվորականների հետ: Դիրքապահների մոտ ոգևորվածությունը ավելի քան բարձր է, և տիրում է միասնականության ջերմ մթնոլորտ: Տեղի զինվորների ու սպայակազմի մարտական ոգին, անշուշտ, էլ ավելի է բարձրացել թե՛ վարչապետի, թե՛ կամավորների ներկայությամբ: Իսկ թշնամունը՝ հակառակը՝ չեն էլ ուզում ծպտուն հանել։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել զինվորականներին անձնվեր ծառայության համար, իսկ կամավորներին՝ սեփական նախաձեռնությամբ առաջնագիծ մեկնելու համար: Նրա խոսքով՝ թեև ռազմական տեսանկյունից այդ քայլի անհրաժեշտությունը չկար, սակայն անգնահատելի է կամավորների աջակցության բարոյահոգեբանական դրական ազդեցությունը թե՛ զինվորի, թե՛ հասարակության վրա: Հիշեցնեմ, որ երեկ գիշերը նույնպես վարչապետ Արա Հարությունյանն անցկացրել է դիրքերում:
ԼՀՂ վարչապետի մամուլի խոսնակ. «Դիրքապահների մոտ ոգևորվածությունը ավելի քան բարձր է»
Այժմ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը գտնվում է մարտական հենակետերից մեկում՝ կամավորների և զինվորականների հետ: Դիրքապահների մոտ ոգևորվածությունը ավելի քան բարձր է, և տիրում է միասնականության ջերմ մթնոլորտ:
Տեղի զինվորների ու սպայակազմի մարտական ոգին, անշուշտ, էլ ավելի է բարձրացել թե՛ վարչապետի, թե՛ կամավորների ներկայությամբ: Իսկ թշնամունը՝ հակառակը՝ չեն էլ ուզում ծպտուն հանել։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել զինվորականներին անձնվեր ծառայության համար, իսկ կամավորներին՝ սեփական նախաձեռնությամբ առաջնագիծ մեկնելու համար: Նրա խոսքով՝ թեև ռազմական տեսանկյունից այդ քայլի անհրաժեշտությունը չկար, սակայն անգնահատելի է կամավորների աջակցության բարոյահոգեբանական դրական ազդեցությունը թե՛ զինվորի, թե՛ հասարակության վրա:
Հիշեցնեմ, որ երեկ գիշերը նույնպես վարչապետ Արա Հարությունյանն անցկացրել է դիրքերում:
ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ
Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից