Լրահոս

05.08.2014 00:01


Հրադադարի ռեժիմի խախտումների համար Հայաստանը կարող է միջազգային գանգատ ներկայացնել

Հրադադարի ռեժիմի խախտումների համար Հայաստանը կարող է միջազգային գանգատ ներկայացնել
Հրադադարի պայմանագրի խախտման հարցով Հայաստանը կարող է գանգատ ներկայացնել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններ, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային՝ ՄԱԿ-ի դատարան:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ որպես օրինակ հիշատակելով, որ ՄԻԵԴ-ում համանման գանգատ կա` ռուս-վրացական 5-օրյա պատերազմի, զանգվածային տեղահանումների, խոշտանգումների ու կյանքի իրավունքի խախտումների վերաբերյալ:
Միջազգային իրավունքի մասնագետը նշեց նաև, որ ՄԱԿ-ի դատարանում քննվելու համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը:
Արա Ղազարյանը միաժամանակ նկատեց, որ չկա պատերազմն արգելող միջազգային իրավական նորմ, սակայն կա հումանիտար իրավունք, որով պաշտպանվում են գերիների, քաղաքացիական անձանց իրավունքները:
Միջազգային իրավունքի մասնագետը նշեց նաև, որ նման գանգատներ ներկայացնելիս մեկ-երկու դիվերսիան ներկայացնելը բավարար չէ, պետք է լինի փաստերի առատություն, պետք է լինի տարիներ շարունակ մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումների պատկերը:

Մանրամասները` pastinfo.am-ում:

Այս խորագրի վերջին նյութերը