Կարծիք

04.08.2014 22:14


Վահե Էնֆիաջյան. «Մեր բանակն անպարտելի է»

Վահե Էնֆիաջյան. «Մեր բանակն անպարտելի է»

Այն իրավիճակը, որը տիրում է վերջին օրերին հակամարտող զորքերի շփման գծում, բավական լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Ադրբեջանցիների՝ կենդանական բնազդով վայրագությունները միշտ են եղել ու դեռ շարունակվում են, սակայն մշտապես էլ բախվել են լուրջ պատնեշի, որովհետև հայկական կողմը եղել է ամուր ու պատրաստ հակառակորդին դուրս շպրտելու հայոց հողից: Զինադադարից հետո շփման կետերում կարծես թե փոքր-ինչ հանդարտվել էր հակամարտությունը, սակայն վերջին օրերի դեպքերը այլ բան են վկայում: Մամուլում և համացանցում հրապարակվում են հազարավոր նյութեր, փաստեր և հայտնի էլ չէ, թե դրանց քանի տոկոսն է համապատասխանում իրականությանը: Սակայն կա անհերքելի փաստ՝ մարդկային կորուստ: Այդ՝ ոչխարի ոգով ապրող ազգը պետք է գիտակցի, որ այս անգամ զինադադարն ու խնդրանքները չեն փրկելու իրենց: Եկել է ժամանակը, որ շատերը պետք է իրենց ամպագոռգոռ ելույթները ապացուցեն գործով և հստակ հայրենասիրական քայլերով: Ինքս ծառայել եմ մարտական դիրքերում ու առաջնորդվել եմ՝ բանակը մեր տունն է, մեր ամրոցը կարգախոսով ու շատ լավ եմ պատկերացնում այն իրավիճակը, որը տիրում է սահմաններում, բայց կան մարդիկ, ովքեր չեն ծառայել և միայն լսելով մարտական դիքերի մասին՝ լուսանկարվում են հերոսների շիրմաքարերի մոտ: Իրականության մեջ ողջունելի քայլ է, որ հասարակությունը պարբերաբար իր զորակցությունն է հայտնում սահմաններում գտնվող մեր զինծառայողներին ու սպաներին:
Պետության համար առաջնային խնդիրն է էլ ավելի ամրապնդել երկրի պաշտպանությունը, կանխատեսել ազգային անվտանգության ներքին և արտաքին սպառնալիքները, և այդ ամենը կատարեն շատ օպերատիվ՝ բացահայտեն, կանխարգելեն, հակազդեն և չեզոքացնեն:
Հազարավոր կյանքերի և արյան գնով ձեռք բերված ազատության ու անկախության ոգին անսասան է յուրաքանչյուրիս մեջ և հայ քաջերը պատվով են պահում մեր սահմանները: Հայրենիքի համար կյանքը չխնայած քաջերի հերոսական քայլն ու հիշատակը միշտ վառ կմնա մեր պատմության մեջ: Սակայն չպետք է թույլ տանք, որ մեր հերոսների թիվը նվազի և խախտվի բնականոն կյանքի ընթացքը: Դրա համար անհրաժեշտ է ապահովել ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և ձևավորվի տարածաշրջանային անվտանգության այնպիսի համակարգ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կունենա լուրջ դերակատարություն և առավելագույնս ապահովված կլինի նրա անվտանգությունը:
Մենք ձեր կողքին ենք մեր օրերի, հերոս տղաներ, և ամեն պահի պատրաստ՝ ձեզ հետ միասին զենք վերցնել և արժանի հակահարված հասցնել մեր հարևան, բայց ոչ երբեք բարեկամ պետություններին:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը