Լրահոս

04.08.2014 17:27


Լավրովը կարևորում է ԼՂ մասով քաղաքական հայտարարության ընդունումը(տեսանյութ)

Լավրովը կարևորում է ԼՂ մասով քաղաքական հայտարարության ընդունումը(տեսանյութ)

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ИТАР-ТАСС-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է հայ–ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպմանը։

Նա ընդգծել է, որ ԼՂ–ի հակամարտության կարգավորման սկզբունքները պարունակող քաղաքական հայտարարության ընդունումը, անկասկած, կնպաստեր մթնոլորտի բարելավմանը։

«Դա անելը հեշտ բան չէ: Այդ ուղղությամբ բազմաթիվ փորձեր ձեռնարկվել, բայց ամեն անգամ, երբ թվում էր, թե արդեն մոտեցել ենք կարևոր սահմանագծի և համաձայնություն կլինի, ինչ-որ մի բան խանգարել է»,-հավելել է Լավրովը:

Խոսելով այս շաբաթ Սոչիում նախանշված Սարգսյան–Ալիև հանդիպման մասին, նա նշել է, որ խոսելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օգնությամբ առաջին հերթին վստահության ամրապնդման և առճակատման վտանգի նվազեցման ճանապարհների մասին։

Նա նաև նշել է, որ հայ–ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակն անհանգստացնում է.

«Կողմերը միմյանց մեղադրում են սադրիչ գործողությունների համար: Նախկինում նույնպես նման բան եղել է և, բայց այս անգամ այն ավելի սուր է ընկալվում և մատուցվում։ Հակամարտությունը չափազանց զգացմունքային է ընդունվում երկու կողմից էլ: Մենք, որպես միջնորդ երկիր՝ ԵԱՀԿ ՄԽ-ի հետ, փորձում ենք լուծել այն մի քանի խնդիրները, որոնք առայժմ խոչընդոտում են քաղաքական սկզբունքներով հակամարտության լուծման փաստաթղթի ընդունմանը: Փորձում ենք այնպես անել, որ կողմերն իրենց համար ընդունելի փաթեթ ձևակերպեն»։

ԼՂ հիմնահարցի վերաբերյալ Լավրովի պատասխանը դիտել 26.39-րդ րոպեից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը