Մասնագիտությամբ «հայրենասերների» համար գործունեության հսկայական «ֆռոնտ» է բացվել ... «Ֆեյսբուքում»։
Համացանցային «ռեմբոները» գործի են անցել։ Հո թուրք չեն սպանում, հո «լայք» չեն ապահովում, հո «շեյր» չեն անում, հո խրոխտ ստատուսներ չեն գրում, հո ասկյար չեն գյուլլում, հո Բաքուն չեն գրավում, հո պատրոնդաշ չեն կապում ...
Եվ այդ ամենը «Ֆեյսբուքում», քանզի իրենք հո հարի՞ֆ չեն, որ իրական խրամատում հայտնվեն ու կռվի մեջ մտնեն։ Համ էլ՝ իրենք զանգի են սպասում։
Տարբեր են «հայրենասերները», բայց ընդհանուր է նրանց մոտ հետևյալը. սրանք չեն ուզում խոսել այն մասին, որ սահմանում տիրող լարված վիճակի թիվ մեկ և միակ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, ով իր պաշտոնավարման սկզբում «խաղաղության աղավնի» էր խաղում՝ դրսի բոլոր ուժերին (այդ թվում՝ Թուրքիային ու մասամբ՝ նաև Ադրբեջանին) «այո» ասելով։
Հանուն սեփական աթոռի՝ «Վերջի բոլշևիկն» այնքան հանձնեց ամեն ինչ, որ վերջում ինքը հանձնվեց Գյուլիստանի պայմանագրի շրջանակներում՝ ձեռքի հետ ադրբեջանական դիվերսանտի դեմ մեն–մենակ թողնելով հայ զինվորին։
Ադրբեջանը կրակում է դիվանագիտական դաշտում տարած հաղթանակների, ավելի ճիշտ՝ ՀՀ դիվանագիտության պարտության արդյունքում։
Ա՛յ, այս մասին համացանցային «ռեմբոները» չեն խոսում, քանզի լրիվ այլ ֆունկցիա են կատարում։ Մինչդեռ պետք է գլխից բռնել։ Իրեն «Խաղաղության» կուսակցության ներկայացուցիչ դիրքավորած Սերժ Սարգսյանին ու նրա թիմին պատասխանատվությունից չի կարող ազատել «ռազմահայրենասիրական» հռետորաբանությունը՝ ոմանց վերջին հանգրվանը։
Ինչ մնում է «ռեմբոներին» և հատկապես կարենավագյանական «բազեներին», ապա ճիշտ ժամանակն է սրանց առաջին գիծ ուղարկելու համար։ Թող «անկախ» մամուլի ներկայացուցիչների, լիսկաների, դրանց որդիների, ցմփոր գեներալների ու «սութի արևմտամետների» հետ քավեն իրենց մեղքը ռազմի դաշտում։
Ի դեպ, ճիշտ կլիներ, որ առաջին գծում տեսնեինք նաև հայտնի փայամտիչՍաշիկին ու Սերժին կցված երիտսաշիկներին։ Բա հո մենակ փող աշխատելո՞վ չի։ «Կակռազ» խրամատի դիմաց թող կարմիր կետագծեր քաշեն ու թշնամուն այդ գծից ներս չթողնեն այնպես, ինչպես թշնամաբար են վերաբերվում կարմիր կետագծերը խախտած ՀՀ քաղաքացիներին։ Բայց գլխներին անպայման մարդ պետք է կարգել, այլապես դրանք ադրբեջանցիների հետ կարող են գումարային թեմայով պայմանավորվել ու կարմիր գծից այս կողմ թողնել։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Տեսնես՝ էն «լայնամասշտաբ» ու «թունդ ընդդիմադիր» տղեն արդեն գնացե՞լ է առաջին գիծ, թե՞ սպասում է, որ ադրբեջանցիներն ամբողջ բանակը մտցնեն խաղի մեջ, ու ինքը նոր մտնի կռվի մեջ՝ Քուռկիկ Ջալալին հեծնած։
Համացանցային «ռեմբոների» խրախճանքը
Մասնագիտությամբ «հայրենասերների» համար գործունեության հսկայական «ֆռոնտ» է բացվել ... «Ֆեյսբուքում»։
Համացանցային «ռեմբոները» գործի են անցել։ Հո թուրք չեն սպանում, հո «լայք» չեն ապահովում, հո «շեյր» չեն անում, հո խրոխտ ստատուսներ չեն գրում, հո ասկյար չեն գյուլլում, հո Բաքուն չեն գրավում, հո պատրոնդաշ չեն կապում ...
Եվ այդ ամենը «Ֆեյսբուքում», քանզի իրենք հո հարի՞ֆ չեն, որ իրական խրամատում հայտնվեն ու կռվի մեջ մտնեն։ Համ էլ՝ իրենք զանգի են սպասում։
Տարբեր են «հայրենասերները», բայց ընդհանուր է նրանց մոտ հետևյալը. սրանք չեն ուզում խոսել այն մասին, որ սահմանում տիրող լարված վիճակի թիվ մեկ և միակ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, ով իր պաշտոնավարման սկզբում «խաղաղության աղավնի» էր խաղում՝ դրսի բոլոր ուժերին (այդ թվում՝ Թուրքիային ու մասամբ՝ նաև Ադրբեջանին) «այո» ասելով։
Հանուն սեփական աթոռի՝ «Վերջի բոլշևիկն» այնքան հանձնեց ամեն ինչ, որ վերջում ինքը հանձնվեց Գյուլիստանի պայմանագրի շրջանակներում՝ ձեռքի հետ ադրբեջանական դիվերսանտի դեմ մեն–մենակ թողնելով հայ զինվորին։
Ադրբեջանը կրակում է դիվանագիտական դաշտում տարած հաղթանակների, ավելի ճիշտ՝ ՀՀ դիվանագիտության պարտության արդյունքում։
Ա՛յ, այս մասին համացանցային «ռեմբոները» չեն խոսում, քանզի լրիվ այլ ֆունկցիա են կատարում։ Մինչդեռ պետք է գլխից բռնել։ Իրեն «Խաղաղության» կուսակցության ներկայացուցիչ դիրքավորած Սերժ Սարգսյանին ու նրա թիմին պատասխանատվությունից չի կարող ազատել «ռազմահայրենասիրական» հռետորաբանությունը՝ ոմանց վերջին հանգրվանը։
Ինչ մնում է «ռեմբոներին» և հատկապես կարենավագյանական «բազեներին», ապա ճիշտ ժամանակն է սրանց առաջին գիծ ուղարկելու համար։ Թող «անկախ» մամուլի ներկայացուցիչների, լիսկաների, դրանց որդիների, ցմփոր գեներալների ու «սութի արևմտամետների» հետ քավեն իրենց մեղքը ռազմի դաշտում։
Ի դեպ, ճիշտ կլիներ, որ առաջին գծում տեսնեինք նաև հայտնի փայամտիչ Սաշիկին ու Սերժին կցված երիտսաշիկներին։ Բա հո մենակ փող աշխատելո՞վ չի։ «Կակռազ» խրամատի դիմաց թող կարմիր կետագծեր քաշեն ու թշնամուն այդ գծից ներս չթողնեն այնպես, ինչպես թշնամաբար են վերաբերվում կարմիր կետագծերը խախտած ՀՀ քաղաքացիներին։ Բայց գլխներին անպայման մարդ պետք է կարգել, այլապես դրանք ադրբեջանցիների հետ կարող են գումարային թեմայով պայմանավորվել ու կարմիր գծից այս կողմ թողնել։