Կարծիք

04.08.2014 14:57


«Երկրում ու սահմանին ստեղծված իրավիճակի մեղավորը միայն ու միայն Սերժ Սարգսյանն է ու իր թիմը»

«Երկրում ու սահմանին ստեղծված իրավիճակի մեղավորը միայն ու միայն Սերժ Սարգսյանն է ու իր թիմը»

Օրից օր ավելի եմ համոզվում, որ երկրում ստեղծված իրավիճակի համար Սերժից ոչ պակաս պատասխանատվություն են կրում տարբեր կալիբրի արմանբաբաջանյանները: Ուրեմն, ըստ 1in.am կայքի, սահմանին ստեղծված լարված իրավիճակի համար մեղավոր են բոլորը, և առաջին հերթին` Ռուսաստանը, բայց ոչ Սերժ Սարգսյանը: Լսե՛ք, լրիվ ապուշի տեղ եք մեզ դրե՞լ, թե՞ ձեր ուղեղները էնքան պրիմիտիվ են, որ իրականությունը չեն տեսնում:

Էդ կարող է՝ Ռուսաստանի նախագա՞հն է «Al Watan» թերթին տված հարցազրույցում հայտարարել, թե. «....երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»:

Ո՛չ, դա ասել է մի մարդ, ով 10 զոհի գնով նստել է նախագահի աթոռին: Ավելի կոնկրետ, դա ասել է Սերժ Սարգսյանը, ում համար «Աղդամը մեր հայրենիքը չէ», ում շուրթերից է հնչել. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, սա միանշանակ է», ով իր «դաբրոն» է տվել Գեղամյանին՝ Ադրբեջանին հրավիրել ԵՄ:

Հենց Սերժ Սարգսյանն է մեղավոր, որ մեր երկրի տնտեսությունը խայտառակ անկում է ապրում, մանր ու միջին բիզնեսը, ի շնորհիվ դեռ վարչապետ Սերժ Սարգսյանի խայտառակ հարկային «բարեփումների», գտնվում է մահվան շեմին: Հենց Սերժ Սարգսյանի շնորհիվ է, որ մեր երկրում ծաղկում է «սաշիկիզմ կոչվածը», իսկ միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակությունը, ի շնորհիվ Սերժի «և-և»-ի, այսօր հավասարվել է 0-ի, Հայաստանն էլ ստացել է անվստահելի գործընկերոջ «պատվավոր կոչումը»:

Մի խոսքով, երկրում ու սահմանին ստեղծված իրավիճակի մեղավորը միայն ու միայն Սերժ Սարգսյանն է ու իր թիմը (այդ թվում՝ նաև արմանբաբաջանյանները), ովքեր նպաստել են մեր երկրի թուլացմանը, այլ ոչ թե Ռուսաստանը, Եվրոպան, Արևմուտքը և այլն:

Սա՛ է իրականությունը, և մի՛ փորձեք աղավաղել այն:

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը