Լրահոս

04.08.2014 13:36


Տուգանքները վճարած վարորդները բողոքարկել չեն կարող

Տուգանքները վճարած վարորդները բողոքարկել չեն կարող

«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ս.թ. հուլիսի 26-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։ Նա նշել է, որ այն հետադարձ ուժ ունի, հետևաբար, վարորդները կարող են վիճարկել տուգանքների որոշումներն ու նվազեցնել դրանց չափը: Դիմում-բողոքի ձևը կտեղադրվի «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանություն ՀԿ–ի կայքում։

Ըստ այդմ՝ բողոքարկել կարող են մինչև հունիսի 26–ը տուգանքները չվճարած այն վարորդները, որոնց գործերը դատական վեճի մեջ են։

Տուգանքները վճարած վարորդները բողոքարկել չեն կարող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը