Լրահոս

04.08.2014 18:10


Օդեսայում ակտիվիստները փորձել են խափանել հայտնի երգչուհի Անի Լորակի համերգը

Օդեսայում ակտիվիստները փորձել են խափանել հայտնի երգչուհի Անի Լորակի համերգը

Օդեսայում աջ ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչներն անկարգություններ են հրահրել ուկրաինացի հայտնի երգչուհի Անի Լորակի համերգի ժամանակ։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ուկրաինայի ՆԳ նախարարի տեղակալ Անտոն Գերաշենկոն։

«Ինտերֆաքս-Ուկրաինայի» փոխանցմամբ՝ «Աջ սեկտորի» և «Ազատություն» կուսակցության շուրջ 200 կողմնակիցներ, մահակներով զինված, փորձել են ներխուժել «Իբիցա» գիշերային ակումբ, որտեղ ելույթ էր ունենում երգչուհին։ Ոստիկանության և անվտանգության աշխատակիցներին հաջողվել է կանգնեցնել ծայրահեղականներին. գործի են դրվել ռետինե մահակներ։ Կան տուժածներ։

Հարձակվողներն իրենց քայլը բացատրել են նրանով, թե Լորակը շարունակում է ելույթներ ունենալ Ռուսաստանում։

Այս խորագրի վերջին նյութերը