Կարծիք

04.08.2014 11:53


Սերժ Թանկյան. «Արցախի ժողովուրդն արժանի է խաղաղության և բարօրության»

Սերժ Թանկյան. «Արցախի ժողովուրդն արժանի է խաղաղության և բարօրության»

Հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցում տևական խաղաղության շուրջ համաձայնագիր չկա, Հայաստանն ու Ադրբեջանը ռազմական և ֆինանսական առումով կաշկանդված կլինեն, և է՛լ ավելի կընկղմվեն քաղաքական խոր կոռուպցիայի մեջ, որը ծառայում է այս կամ այն գերտերության շահերին։

«Մեծամասամբ հայ բնակչությամբ՝ Արցախը եղել է անկլավ, որն Ադրբեջանին է տրվել Ստալինի կողմից։ Տարիներ առաջ Հայաստան կատարած այցի ընթացքում ես եղել եմ նաև Արցախում և նկատել եմ, որ այնտեղ ապրող մարդիկ բարի են, մեծահոգի, գթասիրտ և արժանի են խաղաղության և բարօրության։ Ես կողմ եմ նման բախումների հարցը միջազգային հետաքննական մեխանիզմներով լուծելու գաղափարին»,-գրել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը