Լրահոս

04.08.2014 11:44


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Օգոստոսի 3-ին, ժամը 02.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի և Բյուզանդի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 3-ին, ժամը 23.30-ին, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շինարարների փողոցի թիվ 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 3-ին, ժամը 02.30-ին, Երևանի Հր. Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում «Դեու» մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտոցիկլետի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 3-ին, ժամը 23.45-ին, Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 9/3 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶել-32213»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 4-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի կամրջից իջնելու ընթացքում կողաշրջվել է. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 4-ին, ժամը 03.00-ին, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին «ԲՄՎ-5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ժայռաբեկորի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Օգոստոսի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց C 180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Գեղի-Եղվարդ ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը