Բոլորին հետաքրքրում է այն հարցը, թե ինչո՞ւ ինտենսիվացան հայ–ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունները, ի՞նչ խնդիր է ուզում լուծել Ադրբեջանը, և արդյոք սա լայնամասշտա՞բ պատերազմի սկիզբն է։
Շփման գծում, տարբեր ինտենսիվությամբ, կրակ միշտ է եղել։ Սկսած 1994–ից։ Վերջին շրջանում տեղի ունեցած բախումներն այդ առումով աննախադեպ չեն։ Աննախադեպ են մասշտաբները և կարճ ժամանակահատվածում կողմերի տված զոհերի քանակը։ Սա Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա որոշակի բալանսի խախտման արդյունք է, որը պայմանավորված է ինչպես Հայաստանի տնտեսության թուլացմամբ, այնպես էլ միջազգային կոնյունկտուրայով։
Բանն այն է, որ ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացի մեջ մտած և այն խայտառակ ձևով տապալած պաշտոնական Երևանը զգալիորեն թուլացրել է իր անվտանգության բաղադրիչներից մեկը՝ Արևմուտքի հետ ռազմավարական հարաբերությունների անհրաժեշտ մակարդակը։
Սերժ Սարգսյանի կտրուկ շրջադարձը և ՄՄ մտնելու որոշումը մեծացրեց կախվածությունը Կրեմլից, ինչը կրկին իր բացասական ազդեցությունը թողեց մեր անվտանգության համակարգի վրա։
Այսպիսով, Սերժ Սարգսյանի «արևմտամետ» քաղաքականության հետևանքով ՀՀ–ն կորցրեց իր վստահությունն ու հարգանքը և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում։ Փոխարենն Ադրբեջանը, որը չէր մտել ԵՄ ասոցացման մեջ և չի պատրաստվում ինտեգրվել ԵՏՄ–ին, զգալի դիվիդենտներ հավաքեց և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում։
Այսօր աշխարհի հզորներն իրար հետ մրցում են Բաքվի համար։ Արևմուտքը Հայաստանից պահանջում է յոթ շրջանները հանձնել և անընդունելի է համարում ստատուս քվոյի պահպանումը, իսկ Ռուսաստանը փորձում է լուծում գտնել ստատուս քվոն պահպանելու կամ այն մի փոքր խախտելու, ԵՏՄ մտցնելու նպատակով Բաքվին սիրաշահելու և տարածաշրջանում իր դիրքերն ամրացնելու բարդ հանգույցում։
Հայաստանին որևէ մեկն այլևս լուրջ չի ընկալում։ Արևմուտքը, որովհետև տեսավ Հայաստանի անողնաշարությունը, և Ռուսաստանը, որովհետև Սերժ Սարգսյանը կամովին հայտնվեց Կրեմլի «նկուղում»՝ Զորի Գայկովիչի ու Արտաշես Մամիկոնիչի ձեռքը բռնած։
Ահա այս պայմաններում, երբ Ադրբեջանն իր հարաբերությունները լավացրել է բոլորի հետ, իսկ Հայաստանը՝ փչացրել դրանք, հայ զինվորը վճարում է իր կյանքով։ Ճիշտ է, Ադրբեջանը 1–ը 4–ի հարաբերակցությամբ ավելի շատ կորուստներ է տալիս, բայց մեզ համար մեկ զինվորի կյանքն էլ անգին է և չունի չափման միավոր։
Պետք է հստակ արձանագրել, որ այսօր հայ զինվորը սահմանին զոհվում է Սերժ Սարգսյանի վարած ներքին (թալանչիական) ու արտաքին («նախաձեռնողական») քաղաքականության ուղղակի հետևանքով։
Ինչ վերաբերում է այս օրերին տեղի ունեցող ռազմական գործողություններին, ապա Ալիևն ուզում է Սոչիում Պուտինի նախաձեռնությամբ կայանալիք հանդիպումից առաջ մեծացնել լարվածությունը, որպեսզի կարողանա շանտաժի լեզվով խոսել և զիջումներ կորզել։ Նա այդ մարտավարությունը միշտ էլ կիրառել է։ Սերժ Սարգսյանի հետ բոլոր հանդիպումներից առաջ Բաքուն պարբերաբար իրականացրել է դիվերսիոն գործողություններ։ Պարզապես հիմա, կրկնեմ, միջազգային կոնյունկտուրան Բաքվի համար բարենպաստ է դարձել ՀՀ–ի «նախաձեռնողականության» շնորհիվ, և Իլհամը հնարավորություն է ստացել պատերազմի սպառնալիքին «միս ու արյուն» տալ։
Ալիևին ոչ թե պատերազմ է պետք, այլ պատերազմի սպառնալիք։ Ի դեպ, այդ սպառնալիքը պետք է նաև Սերժ Սարգսյանին, որպեսզի նա կարողանա ներքաղաքական հարցեր լուծել և կյանքի կոչել իր վերարտադրման ծրագիրը։ Այդ առումով նրանց շահերը համընկնում են, բայց Ալիևինը՝ անձնական ու պետական շահի համադրմամբ, իսկ Սարգսյանինը՝ բացառապես անձնականի պահով։
Պատերազմն այս պահին ձեռնտու չէ հակամարտող կողմերից որևէ մեկին, ինչպես նաև գերտերություններին ու տարածաշրջանում շահեր ունեցող Թուրքիային ու Իրանին, քանզի բարձր է անկանխատեսելիության և անկառավարելիության մակարդակը։ Մանավանդ որ Ադրբեջանն այս օրերին համոզվեց, որ նավթադոլարներով ավելի մարտունակ չի դարձել և այս անգամ կարող է շատ ավելի վատ ավարտել, քան 1994–ին։
Ամփոփենք. շփման գծում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները պայմանավորված են արտաքին քաղաքական ոլորտում մեր պարտությունների և սխալ որոշումների գործոններով։ Արևմուտքի ու ՌԴ–ի հետ հավասարակշռված հարաբերություններ պահելու փոխարեն՝ Հայաստանը որդեգրեց «թափառաշրջիկային» կուրսը, ինչի հետևանքով կոմպլեմենտար քաղաքականություն վարող Ադրբեջանը զգալիորեն բարելավեց իր դիրքերը՝ հաջողացնելով հարձակողական բնույթի զենք գնել ու ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման պայմանագրեր կնքել ՌԴ–ի հետ, ինչպես նաև ստանալ Արևմուտքի լիակատար աջակցությունը Ղարաբաղն իր կազմ վերադարձնելու հարցում։ Դա է պատճառը, որ Ադրբեջանն ագրեսիվացել է շփման գծում ու խլում է հայ մարդկանց կյանքեր։
Մեղադրել այս ամենի մեջ Արևմուտքին կամ Ռուսաստանին պարզապես «դհոլություն» է, քանզի ամեն մի սուբյեկտ իր շահերն ունի, և Սերժ Սարգսյանին որևէ մեկը չէր խանգարում պաշտպանել Հայաստանի շահերը, այլ ոչ թե հանուն աթոռի՝ աճուրդի հանել ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը։
Ահա այսպիսի արդյունքներ ապահովեց Սերժ Սարգսյանը վեց տարվա ընթացքում։ Ու եթե այս քաղաքականությունը չկանգնեցնենք, ապա նա ավելի մեծ ավերածություններ ու փորձանքներ կբերի ՀՀ–ի ու հայ ժողովրդի գլխին։
Սոչիին ընդառաջ

Կորյուն Մանուկյան