Ո՞րն է սահմանում լարվածության պատճառը, եւ ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում տեսակետ է հայտնել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
«Պետք է մի քիչ խորը անալիզ անել, ես կարծում եմ հրադադարը բաղկացած է մի քանի գործոններով, այսինքն հրադադար լինում է, երբ հակառակորդը հասկանում է, որ դիմացինը բավականին հզոր է, հզորությունը միայն երկրի բանակի հզորությունը չէ, բանակը հրաշալի կատարում է իր պարտականությունները, հզորությունը նաեւ միջազգային հեղինակությունն է: Ես համարում եմ, որ վերջին շրջանում, վերջին տարիներին մեր երկրի միջազգային հեղինակությունը բավականին տկարացել է»,- ասաց ԱԺ պատգամավորը: Իսկ սա ոչ միայն իմիտացիոն ձեւով, այլ նաեւ իրականում Ադրբեջանին կարող է դրդել, որ հակառակորդը բավականին թուլացել է, եւ նա գնում է այս տիպի ճնշումների:
«Ես համարում եմ, որ թիվ մեկ խնդիրը բանակն է, համար երկրորդ խնդիրը դիվանագիտական աշխատանքն է, արտաքին քաղաքականության ուղեգիծն է եւ երկրի միջազգային հեղինակությունն է, եւ եթե մենք սա ապահովենք, վստահ եղեք՝ հրադադարը կգոյատեւի շատ երկար»,- կարծիք հայտնեց Ստեփան Մարգարյանը:
ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչու է լռում Սերժ Սարգսյանը, արդյոք արդարացված է այն, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, թե այսօր բոլորը սպասում են Սերժ Սարգսյանի խոսքին: «Չգիտեմ, իմ համար էլ է հարցական դա, իմ համար էլ է անհասկանալի դա, որովհետեւ ես կարծում եմ, որ սա երկրի համար շատ լուրջ իրավիճակ է, որի պատասխանը պետք է տա քաղաքական ղեկավարությունը»:
ԲՀԿ–ական պատգամավոր. «Սերժ Սարգսյանը պետք է խոսի»

Մանրամասները՝ ԳԱԼԱ–ում։