«Ռազմական առումով կամավորների կարիքը չկա, բայց բարոյահոգեբանական տեսանկյունից շատ էլ լավ քայլ են արել»
Բերձորից ավելի քան 100 հոգանոց կամավորների մի խումբ է մեկնել դիրքեր՝ զինվորների հետ տեղում կանգնելու: Հենց նոր խոսեցի խմբի ղեկավարի՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանի հետ, և նա ասեց, որ արդեն դիրքերի մոտ են (տեղանքը չեմ հրապարակում): Թեև ռազմական առումով դրա կարիքը չկա, բայց բարոյահոգեբանական տեսանկյունից շատ էլ լավ քայլ են արել Բերձորցիները: Ե՛վ զինվորը կզգա հասարակության հոգեբանական աջակցությունը, և՛ բոլորս (այդ թվում՝ հակառակորդը) ևս մեկ անգամ կհամոզվենք, որ Արցախում խուճապի փոխարեն մարտական ոգի է տիրում: Ի դեպ, տեղյակ եղեք, որ Արցախում Բերձորն ամենահեռու քաղաքն է դիրքերից, դե էլ չասեմ Երևանի ու ՀՀ մի շարք այլ քաղաքների համեմատ: Այնպես որ՝ բրավո՜, Բերձո՛ր...
«Ռազմական առումով կամավորների կարիքը չկա, բայց բարոյահոգեբանական տեսանկյունից շատ էլ լավ քայլ են արել»
Բերձորից ավելի քան 100 հոգանոց կամավորների մի խումբ է մեկնել դիրքեր՝ զինվորների հետ տեղում կանգնելու: Հենց նոր խոսեցի խմբի ղեկավարի՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանի հետ, և նա ասեց, որ արդեն դիրքերի մոտ են (տեղանքը չեմ հրապարակում):
Թեև ռազմական առումով դրա կարիքը չկա, բայց բարոյահոգեբանական տեսանկյունից շատ էլ լավ քայլ են արել Բերձորցիները: Ե՛վ զինվորը կզգա հասարակության հոգեբանական աջակցությունը, և՛ բոլորս (այդ թվում՝ հակառակորդը) ևս մեկ անգամ կհամոզվենք, որ Արցախում խուճապի փոխարեն մարտական ոգի է տիրում:
Ի դեպ, տեղյակ եղեք, որ Արցախում Բերձորն ամենահեռու քաղաքն է դիրքերից, դե էլ չասեմ Երևանի ու ՀՀ մի շարք այլ քաղաքների համեմատ:
Այնպես որ՝ բրավո՜, Բերձո՛ր...
ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ
Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջից