Կամավորների առաջին հարյուրյակն արդեն մեկնել է սահման
Այսօր առավոտից Քաշաթաղի վարչակազմի շենքը սովորականից մարդաշատ էր, իսկ հավաքվածների մոտ տրամադրությունը՝ մարտական: Եկել են զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության գործին: Այս մասին գրում է karabakh-life.am–ը։
Ինչպես տեղեկացնում են շրջվարչակազմի աշխատակազմից, ամբողջ գիշեր սպասել են առավոտվան, որ հավաքվեն ու մեկնեն սահման: Առաջին հարյուրյակն արդեն մեկնել է՝ գլխավորությամբ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի: Մեկնելուց առաջ կամավորները ստացել են զինվորական հագուստ, սնունդ: «Պատրաստ ենք ոչ միայն մարտական հերթապահության, այլ նաև ակտիվ ռազմական գործողությունների: Մենք վախենալու ոչինչ չունենք: Թշնամին թող վախենա, որովհետև գիտի , թե գործը ում հետ է»- վճառկանությամբ լեցուն ձայնով ասում են կամավորները: Երևի թե, ավելորդ չի նշել, որ Բերձորում կամավորները նույնիսկ խղճում են թշնամուն, որ ստիպված է լինելու նորից հաշտվել տարածքային նոր կորուստների հետ: Այս թեմայով նույնիսկ կատակում են: Նրանից մեկը նույնիսկ սաստեց ընկերներին. «Հիմիկվանից ասում եմ, Կիրովաբադի օդանավակայանը իմնա, մեկդ ինձնից առաջ չընկնի»: Նշենք, որ վարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանի կոչին՝ սահմանապահներին օգնության հասնելու վերաբերյալ, արձագանքնել են բոլորը: Այսօր վարչակազմի աշխատակիցները ստիպված են եղել հավաքագրել միայն հարյուր կամավորի, մնացածը պատրաստակամ սպասում են իրենց հերթին:
Կամավորների առաջին հարյուրյակն արդեն մեկնել է սահման
Այսօր առավոտից Քաշաթաղի վարչակազմի շենքը սովորականից մարդաշատ էր, իսկ հավաքվածների մոտ տրամադրությունը՝ մարտական: Եկել են զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության գործին: Այս մասին գրում է karabakh-life.am–ը։
Ինչպես տեղեկացնում են շրջվարչակազմի աշխատակազմից, ամբողջ գիշեր սպասել են առավոտվան, որ հավաքվեն ու մեկնեն սահման: Առաջին հարյուրյակն արդեն մեկնել է՝ գլխավորությամբ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի:
Մեկնելուց առաջ կամավորները ստացել են զինվորական հագուստ, սնունդ:
«Պատրաստ ենք ոչ միայն մարտական հերթապահության, այլ նաև ակտիվ ռազմական գործողությունների: Մենք վախենալու ոչինչ չունենք: Թշնամին թող վախենա, որովհետև գիտի , թե գործը ում հետ է»- վճառկանությամբ լեցուն ձայնով ասում են կամավորները:
Երևի թե, ավելորդ չի նշել, որ Բերձորում կամավորները նույնիսկ խղճում են թշնամուն, որ ստիպված է լինելու նորից հաշտվել տարածքային նոր կորուստների հետ: Այս թեմայով նույնիսկ կատակում են: Նրանից մեկը նույնիսկ սաստեց ընկերներին. «Հիմիկվանից ասում եմ, Կիրովաբադի օդանավակայանը իմնա, մեկդ ինձնից առաջ չընկնի»:
Նշենք, որ վարչակազմի ղեկավար Ս. Խաչատրյանի կոչին՝ սահմանապահներին օգնության հասնելու վերաբերյալ, արձագանքնել են բոլորը: Այսօր վարչակազմի աշխատակիցները ստիպված են եղել հավաքագրել միայն հարյուր կամավորի, մնացածը պատրաստակամ սպասում են իրենց հերթին:
Աղբյուրը՝ karabakh-life.am։