Լրահոս

03.08.2014 16:00


Ուղևորուհին պրոթեզով ծեծել է բորտուղեկցորդներին

Ուղևորուհին պրոթեզով ծեծել է բորտուղեկցորդներին

Թունիսից Էդինբուրգ ուղևորող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Լոնդոնում։ Պատճառը ոչսթափ վիճակում գտնվող ուղևորուհիներից մեկն է եղել, ով ինքնաթիռում այնքան է խմել, որ սկսել է պահանջել իրեն պարաշյուտ տրամադրել։ «Daily Record»–ի փոխանցմամբ, մերժում ստանալուց հետո 48-ամյա կինը հանել է իր ոտքի պրոթեզը և հարվածել բորտուղեկցորդներին։ Նրան հաջողվել է սանձել աթոռին կապելուց հետո միայն։

Ինքնաթիռը մեկ ժամ մնացել է Լոնդնում, մինչև բոլոր ուղևորները չհարցաքննվեին։

Ծեծկռտուք սարքած կինը ձերբակալվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը