Լրահոս

03.08.2014 00:13


Ժամը 23:00-ի սահմաններում հակառակորդը կրկին դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել

Ժամը 23:00-ի սահմաններում հակառակորդը կրկին դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել

Օգոստոսի 2-ին, ժամը՝ 23:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի վրա հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձը: Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայությունից՝ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը ետ է շպրտվել իր ելման դիրքերը՝ մարտադաշտում թողնելով մեկ սպանված ասկյար:

Դեպքի հետ կապված մյուս մանրամասները ճշտվում են:

Այս խորագրի վերջին նյութերը