Լրահոս

02.08.2014 19:50


Է. Նալբանդյան. «Մեր անդամակցությունը ԵՏՄ–ին չի կարող դրվել հարցականի տակ»

Է. Նալբանդյան. «Մեր անդամակցությունը ԵՏՄ–ին չի կարող դրվել հարցականի տակ»

ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է NEWS.am–ի հարցին, թե հաշվի առնելով ռուսական ընկերությունների դեմ ԱՄՆ և Եվրամիության կողմից կիրառվող պատժամիջոցների Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության շուրջ առկա ձգձգումները, կարելի՞ է արդյոք ակնկալել այդ կառույցին Հայաստանի անդամակցության քաղաքականության վերանայում:

«ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բխում է մեր երկրի տնտեսական զարգացման և ռազմավարական շահերից: Մեր անդամակցությունն այդ կառույցին չի կարող դրվել հարցականի տակ: Հայաստանն անշուշտ ձգտելու է ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացը` ստանձնելով այդ կառույցում որոշումների կայացման մեխանիզմներում պատասխանատվության իր լիարժեք մասը: Դա նոր հնարավորություններ կընձեռի Հայաստանին` արտահանման իր հիմնական շուկաներում մրցակցային առավելությունների մեծացման և արտահանման ծավալների ավելացման, Միության անդամ պետությունների հետ տնտեսական հարաբերությունների առավել ընդլայնման ու խորացման, ինչպես նաև այդ պետություններից Հայաստան ուղղակի ներդրումների խթանման առումով»,–ասել է Է. Նալբանդյանը:

Այս խորագրի վերջին նյութերը