Նրա մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այդ փաստաթղթով առաջին անգամ իրավական կարգավորման են ենթարկվում թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործառույթները, թեկնածուների ընտրության մրցույթի անցկացման և թեկնածուների առաջադրման ընթացակարգերը, ինչպես նաև դրանց հետ կապված մի շարք այլ հարցեր:
Նշված կարգի կիրառումը կոչված է ապահովել մեր պետության ստանձնած միջազգային պարտավորություններին և դրանցից բխող իրավական չափանիշներին համահունչ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների արդար, թափանցիկ և հրապարակային ընտրությունը:
Հրամանագիր է ստորագրվել ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության կարգը: