Լրահոս

02.08.2014 19:25


ՌԴ ԱԳՆ–ն մտահոգություն է հայտնել ԼՂ–ի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ լարվելու կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ–ն մտահոգություն է հայտնել ԼՂ–ի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ լարվելու կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ–ն պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ լարվելու հետ կապված, որը հանգեցրել է մարդկային զգալի զոհերի։

Արտաքին գերատեսչության կայքում հրապարակված հայտարարությունում լուրջ մտահոգություն է հայտնվում այդ կապակցությամբ։

«Խոր ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին։ Վերջին օրերի իրադարձությունները դիտարկում ենք որպես կրակի դադարեցման համաձայնագրի և քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելու մտադրությունների մասին հայտարարությունների լրջագույն խախտում։

Համարում ենք, որ իրավիճակի հետագա շիկացումն անթույլատրելի է։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի կիրառումից և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակի կայունացման ուղղությամբ»,–ասված է ՌԴ ԱԳՆ–ի հայտարարության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը