Լրահոս

08.09.2009 09:44


«Հայոց Ցեղասպանությունը և միջազգային օրենքը» միջազգային ակադեմիական խորհրդաժողովը ավարտեց իր աշխատանքները

Հայկազեան Համալսարանի և Միջին Արեւելքի Հայ Դատի Գրասենեակի կողմից Բեյրությում կազմակերպուած «Հայկական Ցեղասպանութիւնը եւ Միջազգային Օրէնքը» միջազգային ակադեմական խորհրդաժողովը ավարտեց իր աշխատանքները:

Խորհրդաժողովին մասնակցեցան շուրջ հարիւր Հայ Դատի, միջազգային օրէնքի, քաղաքական գիտութիւններու, ընկերաբանութեան, պատմութեան դասախօսներ, կուսակցական գործիչներ, միութենականներ, կրօնականներ, Հայ Դատի հետապնդման գաղութահայ թէ լիբանանահայ գործիչներ, մտաւորականներ, կրթական դաստիարակներ, ազատ ասպարէզի անհատներ, ուսանողներ եւ մամուլի գործիչներ:

Խորհրդաժողովը ընթացավ աշխուժ մթնոլորտի մէջ. տեղի ունեցավ առողջ և կառուցողական հարց-պատասխան ներկաներուն և բանախօսներուն միջեւ:

Խորհրդաժողովը ակադեմական բարձր մակարդակով արծարծեց Հայկական Ցեղասպանութեան ուրացման եւ ճանաչման հարցերը, շեշտուեցան ճանաչման գործընթացին թեքնիք եւ քաղաքական արգելքները: Արծարծուեցաւ ժխտման քաղաքականութեան մէջ թրքական ազգայնականութեան դերը եւ կատարուեցան որոնումներ՝ միջազգային օրէնքի ծիրին մէջ Հայկական Ցեղասպանութեան յառաջմղման ի խնդիր:

Հայկազեան Համալսարան  Միջին Արեւելքի Հայ Դատի Գրասենեակ

                                                   Լիբանան

 

Այս խորագրի վերջին նյութերը