Լրահոս

02.08.2014 17:04


Նիկարագուայի նախագահը կոչ է արել Նեթանյահուի միջից հանել սատանային

Նիկարագուայի նախագահը կոչ է արել Նեթանյահուի միջից հանել սատանային

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով Գազայի հատվածում ռազմական գործողություններ իրականացնելու համար Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Օրտեգան հայտարարել է նաև, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիվահարված է, և Հռոմի պապ Ֆրանցիսկոսին կոչ է արել հանել սատանային նրա միջից։

«Միայն այդ դեպքում Իսրայելի վարչապետը կգտնի իր հանգստությունը»,–Օրտեգայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Այս խորագրի վերջին նյութերը