«Հետք»–ը գրում է, որ Երեւան-Շորժա գնացքում լարված իրավիճակ է, գնացքը հսկող ոստիկանը եւ աշխատակիցները պահանջում են ուղեւորներից իջնել հաջորդ կայարանում: Բանն այն է, որ հուլիսի 31-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն լրատվական կայքերով, ռադիոյով եւ հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ երկաթուղայինների օրը՝ օգոստոսի 2-ին, երթեւեկությունը ընկերության ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներում ուղեւորների համար կլինի անվճար:
Սակայն գնացքի անձնակազմը պահանջում է ուղեւորներից վճարել տոմսի համար կամ իջնել գնացքից առաջիկա կանգառում: Ուղեւորներից Փառանձեմ Հովհաննիսյանը «Հետքին» հայտնեց, որ անձնակազմի պահանջը բողոքի ալիք է առաջացրել ուղեւորների շրջանում: Ողեւորները չեն ենթարկվել գնացքը հսկող ոստիկանի Չարենցավանում իջնելու պահանջին եւ այս պահին նրանք գտնվում են Չարենցավանում:
«Գնացքը լիքն է, մեզ ստիպում էին իջնել եւ արդեն վեճ էր բռնվել: Երբ ոստիկանին ցույց տվեցինք հայտարարությունը, որ դեռեւս առկա է մի շարք կայքերում, նա հանգստացավ, ասաց զանգեք տնօրինությանը: Ուղեւորներին վախեցնում են, թե եթե չվճարեք, գնացքը հետ չի վերադառնալու, մնալու եք Սեւանում, տաքսիով ավելի թանկ եք հետ գալու»,- ասում է Փառանձեմ Հովհաննիսյանը:
«Հետքի» հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ աշխատակիցը պարզաբանեց, որ հայտարարությունը, որ գնացքն անվճար է լինելու օգոստոսի 2-ին, սխալմունք է եղել:
«Ես այսօր եկել եմ աշխատանքի ու ասացին, որ 2-ին չի անվճար, այլ 3-ին: Սխալ հայտարարություն է գնացել կայքերով: Ես ոչինչ չեմ կարող ավելացնել իրավիճակի մասին»,- ասաց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ աշխատակիցը:
Լարված իրավիճակ Երևան-Շորժա գնացքում (տեսանյութ)

Մանրամասները՝ «Հետք»–ում։