Կարծիք

02.08.2014 13:32


Բենիամին Մաթևոսյան.

Բենիամին Մաթևոսյան.

Այն, ինչ այս վերջին օրերին կատարվում է մեր երկրի սահմաններին, իր լուրջ պատճառներն ունի, և այդ պատճառները գտնվում են Բաղրամյան 26-ում: Վերջին վեց տարիներին մեր ռազմավարական բալանսը ազերիների հետ այնքան է խախտվել, որ իրենք այսօր նմանատիպ ոտնձգություններ կատարելու իրավունք են վերապահում:

Իշխանությունները սովորաբար նմանատիպ իրադարձությունները օգտագործում են դեմագոգիկ հայտարարություններ անելու համար` ասելով, որ «մենք ունենք Ղարաբաղի խնդիր, ուստի մեզ փոփոխություններ երկրում պետք չեն, դա շռայլություն է» և այլն: Իրականությունը, սակայն, այն է, որ մենք ունենք Ղարաբաղի խնդիր և հենց այդ պատճառով էլ մենք իրավունք չունենք հանդուրժել նմանատիպ վարչակարգ և նման իշխանություններ, որոնք վեց տարում ոչնչացրեցին տնտեսությունը, ստիպեցին ավելի քան 210 հազ. մարդու (պաշտոնական տվյալներով) արտագաղթել և լուրջ ճգնաժամի առջև կանգնեցրեցին մեր անվտանգության համակարգը: Ադրբեջանցիների դիվերսիաները կդադարեն, երբ մեր երկրում իշխանություն փոխվի:

Բենիամին Մաթևոսյան

Այս խորագրի վերջին նյութերը