Կարծիք

02.08.2014 12:21


Սա Ս. Սարգսյանի «և՛, և՛»–ի արդյունքն է

Սա Ս. Սարգսյանի «և՛, և՛»–ի արդյունքն է

Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե հակառակորդի այսօրվա զոհերն արդեն անցան 8-ը: Լավ է, իհարկե, որ հակառակորդը մեզանից մի քանի անգամ ավելի մեծ վնաս է կրում, բայց, ախր, մեզ համար պետք է ավելի կարևոր լինի, որպեսզի մեր տղաները սահմանում չզոհվեն: Ավելի կարևոր է այն հարցը, թե որն է ադրբեջանցիների ակտիվացման պատճառը: Այ, դուք ավելի լավ է՝ դրանից խոսեք: Բարձրաձայնե՛ք, որ այդ ակտիվությունն ուղիղ կապ ունի Հայաստանի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության հետ, ավելի ճիշտ՝ քաղաքական կուրսի տապալման հետ, որ դա Սերժ Սարգսյանի «և՛, և՛»-ի խայտառակ քաղաքականության արդյունքն է, Հայաստանի տնտեսության քայքայման արդյունքն է:

Դուք պատճառների՛ մասին խոսեք, այլ ոչ թե մեզ զոհվածների թվի մասին ստատիստիկայով կերակրեք: Մեզ համար ավելի կարևոր է, որ մեր տղաները ողջ-առողջ վերադառնան տուն:

Թեև, ինչի՞ վրա եմ զարմանում...այս ռեժիմի տրամաբանությունը սահմանվում է «տեսե՛ք, մեզ մոտ գուցե վատ է, բայց հարևանների վիճակն է՛լ ավելի վատն է, նենց որ, մենք դժգոհելու առիթ չունենք»-ով:

Նինա Մարգարյան

https://www.facebook.com/nina.margaryan.7/posts/802046166502182

Այս խորագրի վերջին նյութերը